Կորպորատիվ իրավաբան
About the company
ASK-Consult LLC-ն իրավաբանական, հաշվապահական և ֆինանսական խորհրդատվական ընկերություն է, որը տրամադրում է համապարփակ ծառայություններ տեղական և միջազգային հաճախորդներին՝ աջակցելով բիզնեսների ստեղծմանը, զարգացմանը և իրավական համապատասխանության ապահովմանը։Ընկերության շարունակական զարգացման շրջանակում մենք փնտրում ենք փորձառու և նախաձեռնող Կորպորատիվ իրավաբանի, ով կմիանա մեր թիմին և առանցքային դեր կունենա խոշոր ու ռազմավարական հաճախորդների իրավաբանական սպասարկման, բարդ նախագծերի համակարգման և բիզնեսին ուղղված իրավական լուծումների մշակման գործընթացում։Այս պաշտոնը նախատեսված է այն մասնագետի համար, ով կարողանում է ոչ միայն բարձր մակարդակով իրականացնել իրավաբանական աշխատանք, այլ նաև հանդես գալ որպես վստահելի խորհրդատու հաճախորդների համար, արդյունավետ ղեկավարել միաժամանակ մի քանի նա ASK-Consult LLC-ն իրավաբանական, հաշվապահական և ֆինանսական խորհրդատվական ընկերություն է, որը մատուցում է համապարփակ մասնագիտական ծառայություններ տեղական և միջազգային հաճախորդներին՝ աջակցելով բիզնեսների հիմնադրմանը, զարգացմանը և գործունեության՝ օրենսդրական պահանջներին համապատասխանության ապահովմանը։Ընկերության գործունեության ընդլայնման և շարունակական զարգացման շրջանակում փնտրում ենք փորձառու, պատասխանատու և նախաձեռնող կորպորատիվ իրավաբանի, ով կմիանա մեր մասնագիտական թիմին և առանցքային դեր կունենա կորպորատիվ հաճախորդների իրավաբանական սպասարկման, բարդ իրավական հարցերի լուծման, պայմանագրային հարաբերությունների կարգավորման և բիզնեսի շահերի պաշտպանության գործընթացներում։Մենք փնտրում ենք մասնագետի, ով տիրապետում է կորպորատիվ և առևտրային իրավունքի առանձնահատկություններին, կարողանում է վերլուծել իրավական ռիսկերը, առաջարկել գործնական և արդյունավետ լուծումներ, միաժամանակ համակարգել մի քանի նախագծեր և կառուցել երկարաժամկետ, վստահելի հարաբերություններ հաճախորդների հետ։
Your tasks
- Ընկերությունների հիմնադրման, վերակազմակերպման և լուծարման գործընթացների իրավական ուղեկցում
- Կորպորատիվ փաստաթղթերի (կանոնադրություններ, որոշումներ, արձանագրություններ, լիազորագրեր և այլն) պատրաստում և իրավական վերլուծություն
- Պայմանագրերի կազմում, վերանայում, իրավական ռիսկերի գնահատում և բանակցային գործընթացների իրավական աջակցություն
- Կորպորատիվ կառավարման հարցերով խորհրդատվության տրամադրում
- Գործարքների (M&A, ներդրումային գործարքներ, բաժնեմասերի փոխանցում և այլն) իրավական ուղեկցում
- Ընկերությունների իրավական համապատասխանության (compliance) ապահովում
- Հաճախորդների ընթացիկ իրավական հարցերի արագ և արդյունավետ սպասարկում
- Պետական մարմինների հետ իրավական հարաբերությունների վարում (գրանցումներ, փոփոխություններ, թույլտվություններ և այլն)
- ՀՀ օրենսդրության փոփոխությունների մշտադիտարկում և դրանց ազդեցության գնահատում հաճախորդների բիզնեսի վրա
Requirements
*․ Իրավագիտության ոլորտում բակալավրի աստիճան**
- Առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ կորպորատիվ իրավունքի ոլորտում
- ՀՀ քաղաքացիական, կորպորատիվ, հարկային և աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն
- Իրավական վերլուծության և բարդ իրավական հարցերի լուծման բարձր ունակություն
- Պայմանագրերի և իրավական փաստաթղթերի մշակման գերազանց հմտություններ
- Բիզնես մտածողություն և գործնական իրավական լուծումներ առաջարկելու կարողություն
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցության և երկարաժամկետ հարաբերությունների պահպանման հմտություններ
- Բանակցությունների վարման և շահերի պաշտպանության բարձր հմտություններ
- Թիմային աշխատանքի և միաժամանակ մի քանի նախագծերի կառավարման ունակություն
- Բարձր պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու պատասխանատու մոտեցում
Առավելություն կլինի
- Փաստաբանական արտոնագրի առկայությունը
- Միջազգային հաճախորդների հետ աշխատանքի փորձը
- M&A կամ ներդրումային նախագծերի ուղեկցման փորձը
What we offer
- Ամբողջական դրույք
- Մրցակցային աշխատավարձ
- Մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Դինամիկ և պրոֆեսիոնալ թիմում աշխատելու հնարավորություն