Quality Assurance Specialist
Muss:QA/Test
About the company
«Էյ Էս Դի Սիսթեմս» ՍՊԸ-ն փնտրում է Որակի ապահովման մասնագետ՝ ՏՏ համակարգերի որակի ապահովման և օգտատերերի աջակցության ծառայություններ իրականացնելու համար։
Your tasks
- ՏՏ համակարգերի ֆունկցիոնալ, ռեգրեսիոն, ինտեգրացիոն և այլ անհրաժեշտ թեստավորումների իրականացում։
- REST API-ների թեստավորում և համակարգերի աշխատանքի համապատասխանության ստուգում սահմանված պահանջներին։
- Թեստային սցենարների և թեստ-քեյսերի կազմում, իրականացում և թարմացում։
- Թերությունների (Bug) հայտնաբերում, գրանցում, փաստագրում և վերացման ընթացքի վերահսկում։
- Հայտնաբերված խնդիրների վերաբերյալ տեղեկատվության փոխանցում մշակող թիմին և համագործակցություն դրանց լուծման ընթացքում։
- Շահագործվող ՏՏ համակարգերի սպասարկման շրջանակում թեժ գծի զանգերի ընդունում, օգտատերերի հարցերի պարզաբանում և անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում։
- ՏՏ համակարգերի օգտատերերի հարցումների և խնդիրների գրանցում, վերլուծություն, լուծում կամ համապատասխան մասնագետին փոխանցում, ինչպես նաև դիմումների լուծման ընթացքի վերահսկում։
Requirements
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ ՏՏ ոլորտում)
- QA/թեստավորման ոլորտում աշխատանքային փորձ՝ առնվազն 1 տարի
- Թեստավորման տարբեր տեսակների, մեթոդների իմացություն
- Bug tracking համակարգերի (Jira կամ նմանատիպ) հետ աշխատելու հմտություն
- API թեստավորման գործիքների իմացություն՝ առավելություն
- Վեբ համակարգերի և հավելվածների աշխատանքի ընդհանուր պատկերացում
- SQL-ի հիմունքների իմացություն՝ առավելություն
- Վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրուքներին, խնդիրները բացահայտելու և լուծելու կարողություն
- Հաղորդակցման լավ հմտություններ, պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու կարողություն