Վաճառքի խորհրդատու սպասարկման կենտրոնում
About the company
Նկարագիր ASBC (iSpace)՝ Apple-ի պաշտոնական գործընկեր և միակ կազմակերպությունը Հայաստանում, որը ունի Apple Premium Reseller կարգավիճակ։
B2B ուղղություն: Մեր կորպորատիվ բաժինը բարձրակարգ մասնագետների թիմ է, ովքեր ուղեկցում են յուրաքանչյուր հաճախորդին անգամ մինչև հետվաճառքային սպասարկում և խորհրդատվություն: Մեր մասնագետներն ունեն բոլոր անհրաժեշտ հմտություններն ու կարողությունները IT լուծումների ներդրման համար, ինչպես նաև հաճախորդի արդեն գոյություն ուեցող ենթակառուցվածքներում նոր տեխնոլոգիաների ներդրման համար:
Եթե փնտրում եք աշխատանք, որը համատեղում է դինամիկան և էմոցիաները, հետաքրքիր առաջադրանքներն ու նպատակներին հասնելը, բարձր տեխնոլոգիաները և պրոֆեսիոնալ թիմը, ապա այս հաստիքը ձեզ համար է։
Your tasks
Ընդունարանի աշխատակիցը պատասխանատու է հաճախորդների ժամանակին աջակցության համար՝ տրամադրելով խնդիրների տեխնիկական լուծումներ:
Պարտականություններ
- Իրականացնել աքսեսուարների վաճառք սպասարկման կենտրոնում՝ ըստ նախատեսվածի։
- Աշխատել համապատասխան Apple-ի լիազորված սպասարկման կենտրոնի ստանդարտներին:
- Շարունակական զարգացում, ուսուցում SEED համակարգում:
- Ողջունել հաճախորդներին սպասարկման կենտրոնում:
- Բացահայտել հաճախորդի պահանջները և համապատասխան ընթացակարգային արձագանքել:
- Տրամադրել տեղեկատվություն ծառայության պայմանների մասին:
- Ակտիվորեն առաջարկել սպասարկման կենտրոնի վճարովի ծառայությունները հաճախորդներին՝ ըստ կարիքի:
- Պատասխանել սպասարկման կենտրոն եկող զանգերին։
- Ժամանակին հաղորդակցվել օգտատերերի հետ սոցիալական ցանցերում:
- Կատարել կանխիկ գործարքներ:
- Կատարել այլ համապատասխան առաջադրանքներ՝ ղեկավարության հանձնարարությամբ:
Requirements
Պահանջվող հմտություններ
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, բանակցելու կարողություն։
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում:
- Կարգապահություն և սեղմ ժամկետներում և խիստ KPI-ների մեջ աշխատելու կարողություն:
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի աշխատանքային իմացություն։
What we offer
Ի՞նչ կշահեք մեր թիմում աշխատելով
- Աշխատանք ընկերությունում, որը Apple-ի պաշտոնական գործընկերն է և միակ կազմակերպությունն է Հայաստանում, որն ունի Apple Premium Reseller կարգավիճակ։
- Աշխատավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից արժեքավոր է և ունի հնարավորություն մասնագիտական և կարիերայի աճի համա։
- Անհատական ադապտացիոն ծրագիր և աջակցություն վերապատրաստման յուրաքանչյուր փուլում։
- Դասընթացներ Apple-ի հավաստագրված թրեյներից՝ Apple-ի կողմից մշակված ծրագրի համաձայն։
- Ուսումնական նյութերի անսահմանափակ օգտագործում՝ ASBIS Academy Library & Learning Management System-ում։
- Աշխատանքային օրենսգրքին համապատասխան գրանցում և առողջական ապահովագրություն։
- Աշխատել Apple սարքավորումներով (Mac, iPhone) և օգտագործել լիցենզավորված կորպորատիվ Office 365 փաթեթը.
- Երիտասարդ, ակտիվ և ընկերասեր թիմ։