էլեկտրիկ

ARTYerevanstaffamveröffentlicht 07.09.2026

«Արթ-Գրուպ» ՍՊ ընկերությունը Հայաստանի առաջատար ընկերություններից մեկն է՝ առաջարկելով նորարարական ինտեգրված լուծումներ շինարարության և ՏՏ ոլորտներում։ Մենք տրամադրում ենք ամբողջական լուծումներ՝ պլանավորումից մինչև իրականացում՝ ընդգրկելով շինարարական և ինժեներական ծառայությունների ամբողջական ցիկլը։ Ներկայումս փնտրում ենք պատասխանատու, տեխնիկապես գրագետ և աշխատանքին բարեխիղճ մոտեցում ցուցաբերող էլեկտրիկ , ով կիրականացնի ընկերության շենքերի և օբյեկտների էլեկտրական համակարգերի և սարքավորումների տեղադրման, սպասարկման, վերանորոգման և անխափան աշխատանքի ապահովման աշխատանքներ։ Էլեկտրիկի հիմնական նպատակը էլեկտրական համակարգերի և սարքավորումների անվտանգ ու անխափան աշխատանքի ապահովումն է, առկա անսարքությունների ժամանակին հայտնաբերումն ու վերացումը, կանխարգելիչ սպասարկման իրականացումը, ինչպես նաև էլեկտրատեխնիկական և աշխատանքի անվտանգության սահմանված պահանջների պահպանումը։

Ընկերության շենքերում և օբյեկտներում էլեկտրական համակարգերի և սարքավորումների տեղադրում, սպասարկում և վերանորոգում։

Էլեկտրական ցանցերի, վահանակների, մալուխների, լուսավորության համակարգերի, վարդակների, անջատիչների և այլ էլեկտրական սարքավորումների տեխնիկական վիճակի պարբերական ստուգում։

Էլեկտրական համակարգերում առաջացած անսարքությունների հայտնաբերում և ժամանակին վերացում։

Էլեկտրական մալուխների անցկացում, միացում, փոխարինում և վերանորոգում։

Էլեկտրական վահանակների տեղադրում, հավաքում, միացում և սպասարկում։

Լուսավորության համակարգերի տեղադրում, փոխարինում և վերանորոգում։

Էլեկտրական սարքավորումների և համակարգերի կանխարգելիչ տեխնիկական սպասարկման իրականացում։

Վթարային իրավիճակների դեպքում խնդրի արագ հայտնաբերում և վերացման աշխատանքների իրականացում։

Էլեկտրական համակարգերի և սարքավորումների անվտանգ ու անխափան աշխատանքի ապահովում։

Էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված առկա և հնարավոր խնդիրների ու ռիսկերի ժամանակին բացահայտում և ներկայացում անմիջական ղեկավարին։

Էլեկտրական համակարգերի աշխատանքի բարելավման և հայտնաբերված խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում։

Աշխատանքի ընթացքում տեխնիկական, էլեկտրական և հակահրդեհային անվտանգության կանոնների ու պահանջների պահպանում։

Աշխատանքային գործիքների, սարքավորումների և նյութերի պատշաճ օգտագործում և պահպանում։

Անմիջական ղեկավարի կողմից իր իրավասությունների շրջանակում տրված այլ աշխատանքային հանձնարարությունների կատարում։

Միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթություն՝ համապատասխան մասնագիտությամբ։

Էլեկտրիկի կամ էլեկտրատեխնիկական աշխատանքների ոլորտում աշխատանքային փորձ։

Էլեկտրական ցանցերի, էլեկտրական վահանակների, մալուխային համակարգերի և էլեկտրական սարքավորումների աշխատանքի սկզբունքների իմացություն։

Էլեկտրական սխեմաներ և տեխնիկական գծագրեր կարդալու և դրանցով աշխատելու կարողություն։

Էլեկտրական համակարգերի անսարքությունները հայտնաբերելու և վերացնելու կարողություն։

Էլեկտրական չափիչ և աշխատանքային գործիքներից օգտվելու հմտություն։

Էլեկտրատեխնիկական և աշխատանքի անվտանգության կանոնների ու պահանջների իմացություն և պահպանում։

Ինքնուրույն և թիմում աշխատելու կարողություն։

Պատասխանատվություն, կարգապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։

Արագ կողմնորոշվելու և տեխնիկական խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու կարողություն։

Մենք առաջարկում ենք՝

Մրցունակ աշխատավարձ՝ ըստ աշխատանքային փորձի և մասնագիտական որակավորման։

Կայուն և երկարաժամկետ աշխատանք։

Մասնագիտական զարգացման և վերապատրաստման հնարավորություններ։

Մասնակցություն Ընկերության խոշոր շինարարական, ինժեներական և ենթակառուցվածքային նախագծերին։

Ժամանակակից տեխնիկական լուծումների և սարքավորումների հետ աշխատելու հնարավորություն։

Մասնագիտական, աջակցող և թիմային աշխատանքային միջավայր։

Մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն։