Ճարտարապետ

ARTYerevanstaffamveröffentlicht 28.10.2026

«Արթ-Գրուպ» ընկերությունը Sqotch Studio ճարտարապետական ստուդիայի թիմը համալրելու նպատակով հրավիրում է աշխատանքի ճարտարապետի։

Sqotch Studio-ն ճարտարապետական և դիզայներական ստուդիա է, որը մասնագիտացած է ճարտարապետական նախագծման, ինտերիերի դիզայնի և 3D վիզուալիզացիայի ոլորտներում։

Մենք փնտրում ենք պատասխանատու, նախաձեռնող և ստեղծագործ մասնագետի, ով ունի ճարտարապետական նախագծման ոլորտում հիմնական գիտելիքներ և գործնական հմտություններ, հետաքրքրված է ժամանակակից ճարտարապետական լուծումներով և ձգտում է շարունակական մասնագիտական աճի ու զարգացման։

  • Ճարտարապետական նախագծերի մշակում՝ նախագծման տարբեր փուլերում
  • Ճարտարապետական կոնցեպտների և նախագծային լուծումների մշակում
  • Նախագծային և աշխատանքային գծագրերի ինքնուրույն պատրաստում
  • Revit միջավայրում ճարտարապետական 3D մոդելների ստեղծում և զարգացում
  • Նախագծային փաստաթղթերի ամբողջական փաթեթների պատրաստում և թողարկում
  • Համագործակցություն ինժեներների և հարակից մասնագետների հետ՝ նախագծային լուծումների համաձայնեցման և համակարգման նպատակով
  • Մասնակցություն նախագծերի մշակման, համակարգման և իրականացման գործընթացներին
  • Բարձրագույն կրթություն ճարտարապետության ոլորտում
  • Առնվազն 1 տարվա գործնական աշխատանքային փորձ ճարտարապետական նախագծման ոլորտում
  • Autodesk Revit ծրագրի պարտադիր և վստահ իմացություն
  • AutoCAD ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Ճարտարապետական նախագծման հիմնական սկզբունքների, փուլերի և նախագծային փաստաթղթերի կազմի իմացություն
  • Ճարտարապետական նախագծերի և աշխատանքային գծագրերի ինքնուրույն մշակման ու թողարկման կարողություն
  • Ստեղծագործական և վերլուծական մտածողություն
  • Նախաձեռնողականություն, ինքնուրույն աշխատելու և պատասխանատվություն ստանձնելու կարողություն
  • Թիմում արդյունավետ աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ
  • Ժամանակը արդյունավետ կառավարելու և սահմանված ժամկետները պահպանելու կարողություն
  • Սովորելու, զարգանալու և մասնագիտական գիտելիքները կատարելագործելու պատրաստակամություն
  • Աշխատանք հետաքրքիր և բազմաբնույթ ճարտարապետական նախագծերի վրա
  • Ստեղծագործական և համագործակցային աշխատանքային միջավայր
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ
  • Փորձառու թիմի հետ աշխատելու հնարավորություն
  • Մրցունակ աշխատավարձ՝ կախված մասնագիտական փորձից և հմտություններից