Ֆինանսական Հաշվառման Մասնագետ
About the company
«Արթ-Գրուպ» ՍՊԸ-ն Հայաստանի առաջատար ընկերություններից մեկն է՝ առաջարկելով նորարարական ինտեգրված լուծումներ շինարարության և ՏՏ ոլորտներում։ Մենք տրամադրում ենք ամբողջական լուծումներ՝ պլանավորումից մինչև իրականացում, ընդգրկելով շինարարական և ինժեներական ծառայությունների ամբողջական ցիկլը։ Ներկայումս փնտրում ենք ֆինանսական հաշվառման մասնագետ, ով պատասխանատու կլինի աշխատավարձերի հաշվարկման, ապրանքների և գույքի դասակարգման, պահեստային շարժերի հաշվառման և ծախսերին առնչվող ակտերի կազմման համար՝ ապահովելով տվյալների ճշգրտությունն ու փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը։
Your tasks
․ Կատարել աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկները՝ հաստատված տվյալների հիման վրա։
- Տարբերակել արագամաշ և չմաշվող ապրանքներն ու գույքը՝ ապահովելով դրանց ճիշտ դասակարգումն ու հաշվառումը։
- Ստուգել ստացվող ապրանքների անվանումները, քանակները, արժեքները և ուղեկցող փաստաթղթերի համապատասխանությունը։
- Ըստ ապրանքների նշանակության, օգտագործման վայրի և պատասխանատու ստորաբաժանման՝ որոշել, թե որ պահեստում պետք է կատարվի դրանց մուտքագրումը։
- Իրականացնել ապրանքների մուտքերի, ելքերի և պահեստների միջև տեղափոխությունների հաշվառումը։
- Կազմել ծախսերի հիմնավորման, նյութերի օգտագործման և դուրսգրման ակտեր՝ համապատասխան փաստաթղթերի ու հաստատված տվյալների հիման վրա։
- Ապահովել ծախսերի ճիշտ վերագրումը համապատասխան ստորաբաժանումներին, նախագծերին կամ ծախսային ուղղություններին։
- Համադրել պահեստային և հաշվապահական տվյալները, բացահայտել անհամապատասխանությունները և ներկայացնել ճշտման։
- Մասնակցել գույքագրման աշխատանքներին և արդյունքների փաստաթղթավորմանը։
- Համագործակցել հաշվապահության, ՄՌԿ, գնումների բաժնի և պահեստների պատասխանատուների հետ։
- Ապահովել հաշվապահական փաստաթղթերի համակարգված պահպանումը։
- Կատարել անմիջական ղեկավարի՝ պաշտոնի գործառույթներից բխող այլ հանձնարարականներ։
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։
- Հաշվապահական հաշվառման ոլորտում աշխատանքային փորձ։
- Աշխատավարձերի հաշվարկման սկզբունքների և համապատասխան փաստաթղթերի իմացություն։
- Արագամաշ և չմաշվող ապրանքների ու գույքի տարբերակման և հաշվառման սկզբունքների իմացություն։
- Պահեստային հաշվառման, ապրանքների մուտքագրման, տեղափոխման և դուրսգրման գործընթացների իմացություն։
- Ծախսային և դուրսգրման ակտերի կազմման հմտություն։
- Excel-ի և հաշվապահական ծրագրերի իմացություն։
What we offer
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ՝ Ձեր փորձին և մասնագիտական հմտություններին համապատասխան։
- Ֆինանսական և պահեստային հաշվառման ոլորտում մասնագիտական զարգացման ու վերապատրաստման հնարավորություններ։
- Դինամիկ և զարգացող աշխատանքային միջավայր։
- Մասնակցություն տեղական և միջազգային նշանակության նախագծերի ֆինանսական հաշվառման գործընթացներին։