Sales Manager

ARTYerevanstaffamveröffentlicht 07.09.2026

Արթ-Գրուպ ՍՊ ընկերությունը Հայաստանի առաջատար ընկերություններից մեկն է՝ առաջարկելով նորարարական ինտեգրված լուծումներ շինարարության և ՏՏ ոլորտներում։ Մենք տրամադրում ենք ամբողջական լուծումներ՝ պլանավորումից մինչև իրականացում, ընդգրկելով շինարարական և ինժեներական ծառայությունների ամբողջական ցիկլը։ Ներկայումս փնտրում ենք ակտիվ, նախաձեռնող և արդյունքներին միտված  վաճառքի մենեջեր , ով կզբաղվի հյուրանոցային և հյուրընկալության ոլորտում գործող ընկերությունների հետ համագործակցության զարգացմամբ և մեր կողմից առաջարկվող հյուրանոցային ենթակառուցվածքների լուծումների վաճառքով։ Մենեջերի հիմնական նպատակը նոր հյուրանոցների և հյուրընկալության ոլորտի ընկերությունների հետ կապերի հաստատումը, նրանց կարիքների բացահայտումը, համապատասխան լուծումների առաջարկումը և վաճառքի ամբողջ գործընթացի կառավարումը՝ առաջին կոնտակտից մինչև գործարքի կնքում և հետագա համագործակցություն։

Հյուրանոցների և հյուրանոցային ցանցերի որոնում և թիրախավորում։

Նոր հաճախորդների հետ կապի հաստատում և համագործակցության զարգացում։

Հյուրանոցային ենթակառուցվածքների և ՏՏ լուծումների ներկայացում պոտենցիալ հաճախորդներին։

Հաճախորդի կարիքներին համապատասխան լուծումների ձևավորում և ներկայացում՝ ներգրավելով Ընկերության համապատասխան մասնագետներին։

Կոմերցիոն առաջարկների, նախահաշիվների և պայմանագրերի նախապատրաստման գործընթացի համակարգում։

Բանակցությունների վարում և առևտրային պայմանների համաձայնեցում։

Վաճառքի ամբողջ ցիկլի կառավարում՝ առաջին կապից մինչև գործարքի կնքում։

Գործող հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների պահպանում և նոր վաճառքի հնարավորությունների զարգացում։

Հյուրանոցային ոլորտում նոր նախագծերի և բիզնես հնարավորությունների մշտական որոնում։

Շուկայի, մրցակիցների և ոլորտի զարգացման միտումների մշտադիտարկում։

Վաճառքի արդյունքների և ընթացիկ գործարքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը։

Բարձրագույն կրթություն։

Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ։

Հյուրանոցային, ՏՏ, շինարարության կամ ինժեներական ոլորտներում վաճառքի փորձը կդիտվի որպես առավելություն։

Հաճախորդների հետ բանակցություններ վարելու և գործարքներ փակելու փորձ։

Հաճախորդների կարիքները բացահայտելու և դրանց հիման վրա համապատասխան լուծումներ առաջարկելու կարողություն։

Բարձր զարգացած հաղորդակցման և բանակցային հմտություններ։

Արդյունքներին միտված և նախաձեռնողական մոտեցում։

Վաճառքի ամբողջ ցիկլը ինքնուրույն կառավարելու ունակություն։

Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։

Մենք առաջարկում ենք՝

Մրցունակ աշխատավարձ՝ ըստ փորձի և մասնագիտական որակավորման։

Մասնագիտական աճի և վերապատրաստման հնարավորություններ։

Մասնակցություն Հայաստանի և միջազգային շուկայի նշանակալի հյուրանոցային և ենթակառուցվածքային նախագծերում։

Մասնագիտական, աջակցող և դինամիկ աշխատանքային միջավայր։

Կարիերայի աճի և մասնագիտական առաջխաղացման հնարավորություն։