ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՏԻ ՄԵՆԵՋԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Art LunchGyumristaffamveröffentlicht 27.10.2026

Your tasks

Կազմակերպել և վերահսկել սննդի սպասարկման կետի բնականոն աշխատանքը պատասխանատվություն կրելով կազմակերպության տարածքում արտադրանքի վաճառքի կառավարման, թիմի կոորդինացման և ղեկավարման համար:

  • Կազմակերպել և վերահսկել ճաշարանի աշխատանքը՝ պահպանելով աշխատավայրում առողջ մթնոլորտ
  • Ուսումնասիրել հաճախորդների սպառողական պահանջարկը, վերահսկել ճաշարանի հաճախորդների սպասարկման որակը, ներկայացնել առաջարկներ հաճախորդների սպասարկման բարելավման վերաբերյալ
  • Կազմակերպել ճաշարանի անձնակազմի աշխատանքը
  • Հետևել և իրականացնել աշխատակիցների արտաքին տեսքի, ճաշարանի տարածքի անհրաժեշտ սանիտարա-հիգիենիկ պայմանների ապահովումը
  • Լրացնել աշխատակիցների աշխատանքային տաբելները
  • Կազմել գյուղմթերքի և այլ ապրանքների պատվերների ցուցակ
  • Ժամանակին և ճիշտ լրացնել աշխատանքային ֆայլերը
  • Հետևել հոսքագծի ուտեստների առկայությանը և թարմության պահպանմանը՝ մինչև աշխատանքային օրվա վերջ
  • Հետևել հաջորդող օրվա համար նախատեսված մթերքի նախապատրաստական աշխատանքների կատարմանը
  • Հետևել հում և պատրաստված մթերքների մնացորդներին, ինչպես նաև թափոնների քանակին
  • Հետևել ՀԴՄ-ների և այլ տեխնիկական սարքավորումների անխափան աշխատանքին
  • Աշխատանքային օրվա վերջում գանձապահի հետ իրականացնել դրամարկղի գումարի ընդունում-հանձնում և ավելացած գումարների ինկասացիա
  • Ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում և աշխատանք տանել հաճախորդների կողմից բողոքների դեպքում,
  • Ապահովել աշխատանքային և կարգապահական կանոնակարգերի և ընթացակարգերի պահպանումը,
  • Հետևել հաստատված մենյուի առկայությանը և ամենօրյա պահպանմանը
  • Ճիշտ և ժամանակին ներկայացնել ընկերության պահանջներից ելնող հաշվետություն

Requirements

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office փաթեթի իմացություն )
  • Պլանավորման ունակություն
  • Մարդկանց կառավարելու ունակություն
  • Հաղորդակցման ունակություն և տարբեր իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն
  • Համակարգված աշխատելու կարողություն
  • Բանակցելու ունակություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Վարորդական իրավունք

How to apply

All the interested and qualified candidates are welcome to send CV to hr@artlunch.ame-mail address mentioning "Manager" in the Subject field.

Ansprechpartner

Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.