Sales Director

Art LunchYerevanstaffamveröffentlicht 12.10.2026

Պատասխանատու է կազմակերպության արտադրանքի վաճառքների կանխատեսման, վաճառքի կազմակերպման, վաճառքի թիմի կոորդինացման և ղեկավարման համար:

Շուկայի ուսումնասիրության հիման վրա վերահսկում է վաճառքների ապագա կանխատեսումների գործընթացը

Վաճառքների կանխատեսման հիման վրա տալիս է պատվեր անհրաժեշտ քանակի ապրանքի, արտադրանքի պլանավորման համար

Պլանավորում և կոորդինացնում է իր թիմի աշխատակիցների աշխատանքը

Պատասխանատու է կանխատեսված վաճառքների թիրախներին հասնելու համար (սահմանված շեղումների մակարդակում)

Գնահատում է վաճառքով զբաղվող կազմակերպությունների հուսալիությունը

Գնահատում է իր թիմի աշխատանքների կատարողականը

Անհրաժեշտության դեպքում վերապատրաստում է իր թիմի աշխատակիցներին

Ներկայացնում է անհրաժեշտ մարդկային ռեսուրսների աշխատանքի ընդունելու կամ օպիտմիզացնելու պահանջներ

Անհրաժեշտության դեպքում մասնակցում է նաև հարցազրույցներին

Վերահսկում է իր ենթակայությամբ գտնվող ստորաբաժանումներում կարգապահական կանոնների պահպանումը

Մասնակցում է ընթացակարգերի ստեղծման և փոփոխման գործընթացին, ներկայացնում է ընթացակարգերում անհրաժեշտ բարելավումների առաջարկներ

Պատասխանատու է իր ենթակայությամբ գտնվող ստորաբաժանումներում ընթացակարգերի պահանջների պահպանման համար

Ներկայացնում է ամսական և տարեկան հաշվետվություն վաճառքների քանակի վերաբերյալ

Ներկայացնում է  ամսական և տարեկան կանխատեսումներ

Ներկայացնում է հաշվետվություններ կատարողականի վերաբերյալ

Բարձրագույն կրթություն

Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, HoReCa ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն

Պլանավորման ունակություն

Մարդկանց կառավարելու ունակություն

Բանակցելու ունակություն