Chief specialist for Strategy and Methodology Department

ARMECONOMBANK OJSCYerevanstaffamveröffentlicht 14.10.2026
Muss:Python

Աշխատանքային պարտականությունները

Բանկի գործունեության ռազմավարության մշակում, մշակման հետ կապված նյութերի հավաքագրում, վերլուծություն,

ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող «Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի» մշակում,  մշակման հետ կապված նյութերի հավաքագրում, վերլուծություն,

Բանկի բյուջի կազմման հետ կապված անհրաժեշտ տվյալների և նյութերի հավաքագրում, խմբավորում, բյուջի կազմում, վերլուծություն,

Բանկի և մասնաճյուղերի գործունեության արդյունքների և Բանկի բյուջի կատարողականի վերլուծություն, հաշվետվությունների կազմում,

ՀՀ բանկային համակարգի գործունեության հիմնական ցուցանիշների վերլուծություն,

Բանկի մեթոդոլոգիական աշխատանքների կատարման հետ կապված նյութերի հավաքագրում և խմբավորում,

Բանկի շահագրգիռ ստորաբաժանումների հետ քաղաքականությունների, կարգերի, կանոնակարգերի և այլ նորմատիվ ակտերի մշակում, վերանայում և կատարելագործում,

Բանկի նոր մասնաճյուղերի բացման տնտեսական ծրագրերի մշակում:

Մասնագիտական գիտելիքներ և հմտություններ

ֆինանսներ և բանկային գործ,

բանկային օրենսդրություն,

հաշվապահություն,

մակրոտնտեսագիտություն,

միկրոտնտեսագիտություն:

Լեզվի իմացություն

Հայերեն՝ գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն (գրականությունից ազատ օգտվելու մակարդակ)

Տեխնիկական հմտություններ

անհրաժեշտ` MS Excel, MS Word

հետևյալ բնագավառներում գիտելիքները կդիտվեն որպես առավելություն.

VBA, Python ծրագրավորման լեզուներ: SQL

հետևյալ բնագավառներում գիտելիքները կդիտվեն որպես առավելություն.

հավանականությունների տեսություն էկոնոմետրիկա տնտեսամաթեմատիկական մոդելավորում

Պահանջվող կրթությունը

Բարձրագույն տնտեսագիտական

Պահանջվող աշխատանքային փորձը

Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում

Արտոնություններ`

Բժշկական ապահովագրություն

Արտոնություններ բանկի ծառայություններից օգտվելու համար

Բոնուսային և խրախուսական համակարգ

Կարիերայի առաջխաղացման հնարավորություն

Բոնուսներ երեխայի ծննդյան առթիվ

Հնարավորություն մասնակցելու ուսումնական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների (ներքին և արտաքին)

Գործընկերների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները՝ արտոնյալ պայմաններով

Պահանջվող փաստաթղթերը

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով` պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնել դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:

Հետադարձ կապ `

Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9604, 9605, 9606 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)

Ansprechpartner

Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.