Ադմինիստրատու/հյուրընկալ
Մեր թիմը հրավիրում է իրեն միանալու աշխատասեր, պատասխանատու և շփվող Ադմինիստրատոր / Հյուրընկալի ։
Սիրալիր դիմավորել և ուղղորդել ընկերության հյուրերին ու այցելուներին․
Պատասխանել մուտքային հեռախոսազանգերին և էլեկտրոնային նամակագրությանը, անհրաժեշտության դեպքում փոխանցել դրանք համապատասխան աշխատակիցներին․
Հետևել աշխատանքային գրաֆիկներին, հանդիպումների և օրացույցերի ճիշտ վարմանը․
Աջակցել թիմին կազմակերպության ներքին և արտաքին միջոցառումների նախապատրաստման և անցկացման ընթացքում․
Ապահովել ընդունարանի (reception) մաքուր, կոկիկ և ներկայանալի տեսքը․
Կատարել այլ ընթացիկ վարչական հանձնարարություններ։
Բարձրագույն կրթություն․
Հայերենի գերազանց տիրապետում (բանավոր և գրավոր), ռուսերենի և անգլերենի իմացության լավ մակարդակ․
Համակարգչային տեխնիկայի և MS Office (Word, Excel) ծրագրերի տիրապետում․
Գերազանց հաղորդակցման, շփման և հյուրընկալության հմտություններ․
Ժամանակի արդյունավետ կառավարման և միաժամանակ մի քանի աշխատանք իրականացնելու կարողություն․
Արագ կողմնորոշվելու ունակություն, սթրեսակայունություն․
Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և բարեհամբույր վերաբերմունք։
Մրցունակ աշխատավարձ․
Ժամանակակից և դինամիկ աշխատանքային միջավայր․
Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն․
Աշխատավայրը Ավան, Աճառյան 20/4 կամ Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3։