Հաշվապահ
Մենք փնտրում ենք ուշադիր, պատասխանատու և իր գործին գիտակ Հաշվապահի , ով կստանձնի մեր ֆինանսական ու հաշվապահական հոսքերի արդյունավետ կառավարումը:
Եթե կողմնակից ես հստակության, տիրապետում ես հարկային օրենսգրքին և հարակից օրենքներին, ունես սրճարանի կամ խանութի հաշվապահության փորձ, ցանկանում ես երկարաժամկետ համագործակցություն, ապա ուղարկիր մեզ քո CV- ն։
կազմակերպության, մասնավորապես սրճարանի և խանութի ամենօրյա հաշվապահական հաշվառման վարում,
հումքի և պատրաստի արտադրանքի մուտքագրում, ելքագրում և տեղաշարժի վերահսկում,
արդյունքների վերլուծություն և շեղումների բացահայտում,
Ինքնարժեքի հաշվարկ և քաղվածքների ձևակերպում,
Դրամարկղային և բանկային գործառնությունների վարում,
Ակտիվ համագործակցություն մատակարարների հետ, հաշվարկների վարում և վերահսկում
ՀՀ հարկային օրենսդրությամբ պահանջվող բոլոր տեսակի հարկային, սոցիալական և վիճակագրական հաշվետվությունների կազմում, ստուգում և ներկայացում:
Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ աշխատանքերի իրականացում։
Բարձրագույն կրթություն (հաշվապահություն, ֆինանսներ կամ տնտեսագիտություն)
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, հանրային սննդի (սրճարան/ռեստորան) կամ առևտրի (խանութի) ոլորտում աշխատանքը կդիտվի որպես առավելություն
ՀՀ հարկային օրենսդրության գերազանց իմացություն
ՀԾ-ի, ՀԾ առևտրի և MS Excel-ի և հարակից այլ ծրագրերի գերազանց իմացություն
Լիզինգի գործընթացների խորը իմացություն
Ուշադրություն մանրուքների նկատմամբ, վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում