Customer Support Specialist
Հաճախորդների սպասարկման մասնագետը կլինի հաճախորդների հետ առաջին շփման կետը՝ աջակցելով հարցումների դեպքում և լուծելով խնդիրները՝ ապահովելով բարձր մակարդակի գոհունակություն։
Պարտականությունները ներառում են բարձրակարգ հաճախորդների սպասարկում, հաճախորդների հետ հաղորդակցում տարբեր ալիքներով, ամրագրումների հետ կապված տեխնիկական աջակցություն տրամադրում և հաճախորդների կարծիքների հիման վրա ծառայության բարելավման հնարավորությունների հայտնաբերում։
Դերը նաև ենթադրում է սերտ համագործակցություն փորձառությունների կազմակերպիչ գործընկերների հետ՝ ամրագրումների անխափան իրականացումը ապահովելու և ընդհանուր հաճախորդային փորձը բարելավելու նպատակով։
Ժամանակին պատասխանել հաճախորդների հարցումներին (սոց. ցանցեր, կայքի չատ, email, զանգեր)
Խորհրդատվություն տրամադրել և օգնել ընտրել համապատասխան փորձառություն
Հարցումները վերածել հաստատված ամրագրումների
Գրանցել պատվերները և իրականացնել ամրագրումները համակարգում
Համակարգել ազատ ժամերը և ամրագրումները գործընկեր կազմակերպիչների հետ
Հաստատել ամրագրումները և ուղարկել հաճախորդին ամբողջական ինֆորմացիա
Կազմակերպել տեղափոխումներ, փոփոխություններ և չեղարկումներ
Կառավարել նվեր վաուչերների կիրառումը և վավերացումը
Լուծել բողոքներն ու անսպասելի իրավիճակները հանգիստ և պրոֆեսիոնալ կերպով
Փորձառությունից հետո կապ հաստատել հաճախորդի հետ և հավաքել feedback
Առաջարկել լրացուցիչ կամ այլընտրանքային փորձառություններ (upsell / cross-sell)
Վարել և թարմացնել հաճախորդների տվյալների բազան (CRM)
Հետևել պատվերների ընթացքին և կանխել օպերացիոն սխալները
Աջակցել օրվա օպերացիոն գործընթացներին
Կապ պահպանել գործընկերների հետ ուշացումների, փոփոխությունների և որակի հարցերով
Բարդ դեպքերը փոխանցել պատասխանատու անձանց
Նշել կրկնվող խնդիրները և առաջարկել բարելավումներ
Աջակցել ծանրաբեռնված օրերին հաճախորդների հոսքի կառավարմանը
Օգնել FAQ-երի և հաղորդակցման սքրիպտների բարելավմանը
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների ազատ իմացություն (գրավոր և բանավոր)
Ուժեղ հաղորդակցման և միջանձնային հմտություններ
Հաճախորդակենտրոն մտածելակերպ և ապրումակցում (empathy)
Վաճառքի հմտություններ (հարցումները պատվերի վերածելու կարողություն)
Ցանկալի է վաճառքի կամ հաճախորդների սպասարկման փորձ
Խնդիրների լուծման մտածելակերպ և սթրեսային իրավիճակներում հանգիստ աշխատելու կարողություն
Ուշադրություն մանրուքներին և լավ կազմակերպվածություն
Միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն
Համակարգչային բազային գիտելիքներ (Google Workspace, CRM համակարգեր, մեսենջերներ)
Տուրիզմի, հյուրընկալության կամ lifestyle ոլորտի հետաքրքրվածությունը մեծ առավելություն է
«Արի Տանեմ»-ը փոխում է նվիրելու մշակույթը Հայաստանում՝ ներմուծելով Experience Economy գաղափարը․ մարդկանց խրախուսելով նյութական իրերի փոխարեն նվիրել իմաստալից փորձառություններ։ Ընկերությունը ստեղծում և համադրում է հայկական ինքնատիպ փորձառություններ՝ արկածայինից և գաստրոյից մինչև հանգիստ և lifestyle ձևաչափեր։
Համագործակցելով 150+ տեղական գործընկերների հետ՝ Ari Tanem-ը առաջարկում է անհատականացված նվեր տուփեր և էլեկտրոնային վաուչերներ՝ մարդկանց մոտեցնելով մշակույթին, բնությանը և միմյանց։
Կորպորատիվ loyalty ծրագրերի նորարարական համագործակցությունների, տեղական ազդեցության և տուրիզմի զարգացման վրա կենտրոնանալու շնորհիվ ընկերությունը ստեղծում է հիշվող ու փոխակերպող նվիրելու փորձառություններ։
Մեր առաքելությունն է ամրապնդել կապերը և ստեղծել կարևոր պահեր անհատների, զույգերի և կազմակերպությունների համար։