Փրայվիթ հաճախորդների սպասարկման բաժին - Սպասարկող մասնագետ

Ardshinbank OJSCYerevanstaffamveröffentlicht 08.09.2026

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող, ռուսերենի գերազանց իմացությամբ Փրայվիթ հաճախորդների սպասարկման բաժին - Սպասարկող մասնագետ։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

Հաշվետեր և ոչ հաշվետեր Private հաճախորդների գծով Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջների համաձայն` հաշվարկադրամարկղային գործառնությունների իրականացում,

Հաճախորդների հաշիվների բացում, վարում, փակում, նույնականացում և դասակարգում ըստ ռիսկային խմբերի` համաձայն համապատասխան ներքին իրավական ակտերի պահանջների,

Ավանդային հաշիվների բացում, սպասարկում և փակում` Բանկի ներքին իրավական ակտերի,  որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,

Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան արտարժույթի  անկանխիկ առքուվաճառքի իրականացում,

Վճարային համակարգերով Բանկի համապատասխան ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով գործառնությունների իրականացում,

Հաճախորդների կողմից ներակայացված վճարային փաստաթղթերի ընդունում, Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ստուգում և «Գործառնական օր» ծրագրում մուտքագրում,

Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով քարտային հաշիվների սպասարկում, փակում, վարկային գծերի սահմանաչափերի փոփոխություն, հաճախորդի տվյալների փոփոխություն,

Հաճախորդների տվյալների (այդ թվում կոնտակտային)  և դրանց փոփոխությունների մուտքագրում «Գործառնական օր» համակարգում ,

Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամանների պահանջներին համապատասխան վճարային քարտերի վաճառքի և սպասարկման հետ կապված այլ գործառույթների իրականացում,

Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

Ունես  բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),

Ունես  վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ  սպասարկման ոլորտում (նախընտրելի է  ֆինանսական , բանկային)  կամ Բանկում գործող Նախաորակավորման ծրագրի մասնակցության դրական արդյունքի առկայություն ,

Ունես  MS Office, LSoft կամ համանման ծրագրեր ,

Ունես   հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),

Ունես   բանկային ծառայություննների ընդհանուր իմացություն, ՀՀ արժույթի և արտարժույթի ճանաչում, գործարար էթիկայի կանոնների իմացություն, հաճախորդների ներգրավման և սպասարկման հմտություններ :

Աշխատելով   մեր   թիմում   դու   կունենաս .

Աշխատանք   և   կյանք   բալանս .   24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off):

Զարգացման   հնարավորություն . Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:

Հավելյալ   արտոնություններ . Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:

Թիմային   ոգի .  Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:

Նյութական   արտոնություններ .  Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով  Apply Now/Դիմել հիմա:   Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: