Գանձապահ/Երևան մասնաճյուղ
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Գանձապահ։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
Մասնաճյուղի սպասարկման բաժնի մասնագետների գործունեության անընդհատության համար դրամարկղերի անխափան աշխատանքի ապահովում, դրամական միջոցների ամրացման և ինկասացիայի ժամանակին կատարում, դրամարկղի մնացորդների` Բանկի կողմից հաստատված սահմանաչափերի համաձայն ապահովում և դրանց նկատմամբ հսկողություն Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
Սպասարկող մասնագետներին չեկային գրքույկներով և խիստ հաշվառման բլանկներով ապահովում,
Սպասարկող մասնագետների համար սահմանված չափաքանակը գերազանցող գումարների ընդունում և փաթեթավորում,
Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան գործառնական օրվա վերջում մասնաճյուղի դրամարկղի ստուգում, վերջնական մնացորդի դուրս բերում, դրամապահոցի պատշաճ ձևով հանձնում պահպանության մարմիններին,
Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումներից և հաճախորդներից տարբեր տեսակի արժեքների ի պահ ընդունում և հետ հանձնում,
Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան դրամական միջոցների տրամադրման և արտարժույթի կանխիկ առքուվաճառքի իրականացում` աշխատողների կողմից սահմանաչափը գերազանցելու դեպքում,
Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ԱԳՄ գանձման սարքերի լիցքավորման աշխատանքների կազմակերպում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով,
Փաստաթղթերի ձևավորում և արխիվացում,
Գլխավոր դրամապահոցի նկատմամբ հսկողություն:
Դիմիր եթե.
Ունես բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (3 և ավելի տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայության դեպքում) կամ միջնակարգ կրթություն ("Արդշինբանկ" ՓԲԸ 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայության դեպքում), բարձրագույն կրթությունը նախընտրելի է,
Ունես վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ հաճախորդների սպասարկման (ներառյալ կանխիկ դրամով և արտարժույթով գործառնությունների իրականացման) ոլորտում, գանձապահի փորձը նախընտրելի է,
Ունես հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է,
Ունես MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
Ունես բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, ՀՀ ԿԲ կանոնակարգ 9-ի գերազանց իմացություն. ՀՀ արժույթի և արտարժույթի ճանաչում, գործարար էթիկայի կանոնների իմացություն:
Աշխատելով մեր թիմում դու կունենաս .
Աշխատանք և կյանք բալանս . 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավություն:
Զարգացման հնարավորություն . Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
Հավելյալ արտոնություններ . Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
Թիմային ոգի . Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
Նյութական արտոնություններ . Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: