ՏԱՎ, Համապատասխանության ապահովման ուղղություն - Փորձագետ

Ardshinbank OJSCYerevanstaffamveröffentlicht 29.10.2026
Muss:Security

About the company

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ՏԱՎ, Համապատասխանության ապահովման ուղղություն - Փորձագետ։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Your tasks

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական անվտանգության համակարգերի, համակարգչային ցանցերի, այլ տեխնիկական և ծրագրային ենթակառուցվածքների անվտանգ շահագործման, սպասարկման և կառավարման պահանջների վերլուծություն, դրանց տեղեկատվական անվտանգության ապահովման մակարդակի գնահատում, բացահայտված ռիսկերի վերլուծություն և գնահատում, վերջիններիս նվազեցմանն ուղղված առաջարկությունների մշակում և ներկայացում,
  • Տեղեկատվական համակարգերում տեղեկատվական անվտանգության պահանջների ստանդարտներին (ISO, ՀՀ օրենսդրական և այլ նորմատիվ պահանջներ) համապատասխանության վերլուծություն,

առկա անհամապատասխանությունների բացահայտում, դրանց վերացմանն ու պահանջներին համապատասխանեցմանն ուղղված առաջարկությունների մշակում և ներկայացում,

  • Ներքին աուդիտի ծառայության, արտաքին աուդիտի, ներթափանցման թեստավորումների (penetration testing), բարձր վտանգ պարունակող կայուն սպառնալիքների (APT) թեստավորումների և տեղեկատվական անվտանգությանն առնչվող այլ աշխատանքների իրականացմանն աջակցություն և կոորդինացում գործընկեր կազմակերպությունների հետ՝ ապահովելով գործընթացների արդյունավետությունն ու պահանջների լիարժեք կատարումը,
  • Բանկի տեղեկատվական անվտանգության պատահարների բացահայտում և/կամ պատահարների վերաբերյալ ազդակների դեպքում դրանց վերլուծություն, առաջացած ռիսկերի գնահատում, բացահայտված ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների մշակում և ներկայացում,
  • Տեղեկատվական և տեխնիկական համակարգերի շահագործման ընթացքում առաջացած պատահարների վերլուծություն և գնահատում, դրանցից բխող ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների մշակում և իրականացում,
  • Հանձնարարականների կատարման հետստուգման իրականացում և արդյունքների ամփոփում,
  • Ուղղության գործառույթներին առնչվող ներքին իրավական ակտերի նախագծերի մշակում, դրանց կատարելագործմանն ուղղված առաջարկների ներկայացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Requirements

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն կրթություն, տեխնիկական մասնագիտացումը նախընտրելի է (օր. ՏՏ, կիբերանվտանգություն, տեղեկատվական համակարգեր և այլն),
  • Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվության պաշտպանության ոլորտում (նախընտրելի էֆինանսաբանկային ոլորտում) կամ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
  • Ունես խորացված գիտելիքներ՝ ՏՏ կառավարման և մոնիտորինգի համակարգերի, Տվյալների պաշտպանության և անվտանգության գործիքների, Ծրագրային միջավայրերի (Windows, Linux, Network tools) վերաբերյալ,
  • Ունես հատուկ սերտիֆիկացում կամ որակավորում պարտադիր չէ,սակայն միջազգային ճանաչված վկայականների առկայությունը (օր. ISO/IEC 27001, CISM, CISSP, CompTIA Security+) կդիտարկվի որպես առավելություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (տեխնիկական՝ մասնագիտական փաստաթղթերի ընթերցում) լեզուների իմացություն,
  • Ունես բանկային և ֆինանսական տեխնոլոգիաների վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, Տեղեկատվական համակարգերի և գործընթացների կառավարման սկզբունքների տիրապետում։

What we offer

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանքևկյանքբալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացմանհնարավորություն*. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալարտոնություններ*. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմայինոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութականարտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

How to apply

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: