Վարկային մասնագետ/Էջմիածին մասնաճյուղ
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Վարկային մասնագետ: Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
Վարկերի, ապահովագրական վկայագրերի, ավանդների և վճարային քարտերի վաճառքի, խաչաձև վաճառքի իրականացում,
Հաճախորդների հաշիվների բացում, վարում և փակում` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
Աշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացում և վաճառքների իրականացում,
Հաճախորդներին բանկային ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
Հաճախորդների համար շնորհանդեսների կազմակերպում և անցկացում և հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում,
Հաճախորդի տվյալների (այդ թվում՝ կոնտակտային) և դրանց փոփոխությունների մուտքագրում «Գործառնական օր» համակարգ,
Հաճախորդների հաշիվների բացում, վարում և փակում` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
Աշխատավարձային նախագծերի շրջանակներում Բանկում գործող բանկային պրոդուկտների գծով վաճառքների իրականացում:
Դիմիր եթե.
Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
Ունես վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկավորման և (կամ) վաճառքների ուղղվածությամբ) ոլորտում կամ Բանկում գործող նախաորակավորման ծրագրի մասնակցության դրական արդյունքի առկայություն,
Ունես հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն,
Ունես բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն,
Ունես MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն:
Աշխատելով մեր թիմում դու կունենաս .
Աշխատանք և կյանք բալանս . 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավություն:
Զարգացման հնարավորություն . Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
Հավելյալ արտոնություններ . Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
Թիմային ոգի . Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
Նյութական արտոնություններ . Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: