Անվտանգության ծառայության խնդրահարույց վարկերի հետ վարվող աշխատանքների ուղղության մասնագետ

Ardshinbank OJSCYerevanstaffamveröffentlicht 12.11.2026

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Անվտանգության ծառայության խնդրահարույց վարկերի հետ վարվող աշխատանքների ուղղության մասնագետ: Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Պարտատերերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում հաճախորդների դեբիտորական պարտքերի մարման աշխատանքների շրջանակներում,
  • Բանկին ի սեփականություն անցած գույքերի արտադրական և բիզնես տարածքներից վտարման աշխատանքներին մասնակցություն,
  • Բանկում գրավադրված ոսկյա իրերը Բանկին ի սեփականություն ընդունելու գործընթացին մասնակցություն,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
  • Ունես վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
  • Ունես MS Office կամ համանման ծրագրեր իմացություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն և անգլերեն (ցանկալի է) լեզուների իմացություն,
  • Ունես բանկային ոլորտը և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը կանոնակարգող իրավական ակտերի իմացություն:

Աշխատելովմերթիմումդուկունենաս.*

  • Աշխատանքևկյանքբալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացմանհնարավորություն*. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալարտոնություններ*. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմայինոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութականարտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: