Համապատասխանության ռիսկի կառավարման ուղղության Համակարգող

Ardshinbank OJSCYerevanstaffamveröffentlicht 12.11.2026

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող hամապատասխանության ռիսկի կառավարման ուղղության համակարգող։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Համապատասխանության ռիսկի բացահայտում, բացահայտված անհամապատասխանությունների (ռիսկերի) ուղղությամբ առաջարկությունների ներկայացում, բացահայտված ռիսկերի նվազեցման ուղղությամբ միջոցառումների ծրագրի կազմում, համակարգում,
  • Բանկի գործունեության համապատասխանության առումով թերությունների ու խախտումների բացահայտում, անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցառումների կիրառման վերաբերյալ առաջարկության ներկայացում անմիջական ղեկավարին, միջոցառումների համակարգում
  • Հիմնական իրավական և վերահսկողական պահանջների և դրանց՝ Բանկի գործունեության համապատասխանության ապահովման հետ կապված ռիսկերի բացահայտում, գնահատում, կառավարում և համապատասխան շրջանառության ապահովում,
  • Բանկի գործունեության վրա իրավական համակարգի հնարավոր փոփոխությունների ազդեցության և դրա հետ կապված հնարավոր ռիսկերի գնահատման աշխատանքների համակարգում,
  • Համապատասխանության ռիսկի կառավարման թեմայով Բանկի անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ինչպես նաև մեծ պատասխանատվություն կրող, բարձր ռիսկային գործունեությամբ զբաղվող աշխատակիցների համար հիմնական իրավական և վերահսկողական պարտավորությունների վերաբերյալ սեմինարների պարբերաբար կազմակերպման կառավարում,
  • Շահերի բախումը բացառող և հակակոռուպցիոն իրավական ակտերի պահանջներին համապատասխանությանն ուղղված աշխատանքների ապահովման համակարգում,
  • Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության օրենքի (FATCA, CRS, DEGS) համապատասխանության աշխատանքների ապահովման համակարգում,
  • Կանոնակարգերի և կարգավորողի կողմից սահմանված այլ իրավական ակտերի փոփոխություններով պայմանավորված ՆԻԱ-ների փոփոխությունների նախաձեռնում և հսկում,
  • ՀՀ օրենսդրությամբ և այլ օրենսդրական ակտերի փոփոխություններով պայմանավորված ՆԻԱ-ների փոփոխությունների նախաձեռնում և հսկում,
  • Կորպորատիվ կառավարման համակարգի մասով համապատասխանության ապահովում և բարելավման առաջարկությունների ներկայացում,
  • Անձնական տվյալների պաշտպանության սկզբունքների մշակում, գործընթացի կառավարում,
  • Օրենսդրական և վերահսկողական անհամապատասխանությունների բազայի վարման աշխատանքների համակարգում,
  • Բանկում էթիկական կորպորատիվ մշակույթի ձևավորման խրախուսում ու աջակցում, Բանկում էթիկական կորպորատիվ մշակույթի պահանջների համապատասխանության վերահսկողություն,
  • Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Միջազգային վերահսկողական լավագույն փորձի հնարավոր փոփոխությունների ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն իրավաբանական, տնտեսագիտական) կրթություն,
  • Ունես վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ քաղաքացիական իրավունքի, համապատասխանության ապահովման, ներքին հսկողության ուղղվածությամբ (նախընտրելի է ֆինանսաբանկային ոլորտում), , որից առնվազն 2-ը՝ ղեկավար պաշտոնում
  • Ունես Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,
  • Ունես MS office ծրագրի իմացություն,
  • Ունես International Compliance Association (ICA, Аdvanced Certificate կամ Specialist Certificate) ծրագրի իմացությունը ցանկալի է ,
  • Ունես բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության գերազանց իմացություն, բանկային ոլորտին ուղղակիորեն առնչվող այլ ոլորտների օրենսդրության իմացություն

Աշխատելովմերթիմումդուկունենաս.*

  • Աշխատանքևկյանքբալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացմանհնարավորություն*. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալարտոնություններ*. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմայինոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութականարտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: