Project manager

ARD GlobalYerevanstaffamveröffentlicht 17.09.2026

ԱՌԴ Գլոբալ֊ը իրականացնում է արտաքին գովազդի, ցուցահանդեսային պավիլիոնների, ստենդերի պատրաստման և տպագրության պատվերներ: Մենք հանդիսանում ենք Հայաստանյան շուկայում այս ոլորտների առաջատարներից մեկը: Այս պահին, անհրաժեշտություն է առաջացել համալրել մեր թիմը նախագծեր ղեկավարող մասնագետով:

Պահանջվող մասնագետը պետք է կատարի հետևյալը՝

  • գնառաջարկների կազմում
  • պատվիրատուների հետ հանդիպումների կազմակերպում և բանակցությունների վարում
  • վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում
  • համապատասխան բաժինների մասնագետների հետ պատվերի կատարման պրոցեսի վերահսկում
  • հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում
  • պատվերների հանձնում

Թեկնածուն պետք է ունենա տեխնիկական կրթություն , ունենա համակարգչային գիտելիքներ՝

Microsoft Office,

Microsoft Excel,

Power Point,

ցանկալի է նաև տիրապետի Corel Draw ծրագրին :

ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Ինչպես նաև կարևորվում է

  • պատասխանատվության բարձր զգացումը
  • թիմում աշխատելու ունակությունը

• հաղորդակցվելու գերազանց ունակությունը

  • սեղմ ժամկետներում աշխատելու ունակությունը

Աշխատանքային փորձը, որպես նախագծերի մենեջեր առնվազն 2 տարի՝ պարտադիր է :

Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի - ուրբաթ 9.30-18.30, շաբաթ օր 9.30-17.00: Աշխատանքի վայրը՝ Գրիբոյեդով փողոց, Երևան: