Հաճախորդների սպասարկման մասնագետ / երեկոյան հերթափոխ

AraratBank OJSCYerevanstaffamveröffentlicht 23.09.2026

Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հաճախորդների սպասարկման մասնագետի / երեկոյան հերթափոխ: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Դրամային և արտարժութային հաշիվների բացում և սպասարկում,

Ավանդների ընդունում, վարկային հաշիվների վարում, քաղվածքների տրամադրում,

Դրամային և արտարժութային փոխանցումների իրականացում, կանխիկացում և այլ հաշվեգործառնական գործառնությունների իրականացում,

Բանկային ծառայությունների վաճառք/խաչաձև վաճառք,

Կատարված գործարքների փաստաթղթային ձևակերպումների իրականացում՝ ՀՀ օրենսդրության, ՀՀ կենտրո­նա­կան բանկի և Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան։

Բարձրագույն ֆինանսական, տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն,

Բանկային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,

Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,

Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն,

Պատասխանատվության բարձր զգացում,

Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ,

Թիմում աշխատելու կարողություն։

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները  hr@araratbank.am  հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք  /Հաճախորդների սպասարկման մասնագետ / երեկոյան հերթափոխ/ :

Ansprechpartner

Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.