Վարկային մասնագետ, Մասիս մասնաճյուղ
Վարկային մասնագետը պատասխանատու է վարկային դիմումների ընդունման, վարկառուների ֆինանսական վերլուծության, վարկերի ձևակերպման և սպասարկման մշակույթի ապահովման համար՝ համաձայն Բանկի ներքին կանոնների և ընթացակարգերի։
Վարկային դիմումների ընդունում, քննարկում և նախնական գնահատում,
Հաճախորդների ֆինանսական վիճակի վերլուծություն,
Վարկային առաջարկների պատրաստում և ներկայացում,
Հաճախորդների փաստաթղթերի ստուգում և վավերացում,
Ներքին համակարգերում համապատասխան տեղեկատվության մուտքագրում,
Գործող և պոտենցիալ հաճախորդների արդյունավետ սպասարկում,
Բանկի վաճառքների պլանների կատարման աջակցում,
Վարկային ռիսկերի նվազեցմանն ուղղված պահանջների պահպանում։
Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
Վարկավորման կամ ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
Վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում,
Հաղորդակցման բարձր մշակույթ և թիմում աշխատելու կարողություն,
Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
Համակարգչային ծրագրերի վարժ իմացություն (MS Office, ՀԾ-Բանկ)։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Վարկային մասնագետ, Մասիս մասնաճյուղ/ :
Ansprechpartner
Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.