Նիստերի համակարգման մասնագետ

AraratBank OJSCYerevanstaffamveröffentlicht 22.10.2026

About the company

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը* փնտրում է կազմակերպված, վերլուծական մտածողությամբ և գրավոր հաղորդակցման բարձր հմտություններով մասնագետի՝ Բանկի Վարչության աշխատանքների կազմակերպչական և փաստաթղթային ապահովման համար։

Your tasks

  • Կազմակերպել և համակարգել Վարչության նիստերը՝ ապահովելով օրակարգերի և անհրաժեշտ նյութերի ժամանակին նախապատրաստումը,
  • Մասնակցել նիստերին, հստակ և ճշգրիտ արձանագրել քննարկումների հիմնական արդյունքներն ու ընդունված որոշումները,
  • Կազմել և համաձայնեցնել նիստերի արձանագրություններն ու որոշումները՝ պահպանելով կորպորատիվ կառավարման և փաստաթղթաշրջանառության պահանջները,
  • Ապահովել ընդունված որոշումների պատշաճ հաղորդակցումը պատասխանատու ստորաբաժանումներին և դրանց կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության համակարգումը,
  • Ապահովել Վարչության նիստերին առնչվող փաստաթղթերի ամբողջականությունը, գաղտնիությունը և համակարգված պահպանումը։

Requirements

  • Բարձրագույն կրթություն՝ իրավագիտության, տնտեսագիտության, կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 2 տարվա համապատասխան մասնագիտական փորձ,
  • Կորպորատիվ կառավարման, բանկային կամ ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերենի գերազանց իմացություն և պաշտոնական փաստաթղթեր հստակ, գրագետ ու հակիրճ կազմելու կարողություն,
  • Անգլերենի աշխատանքային իմացություն։ Ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու և էականը հստակ ներկայացնելու ունակություն,
  • Բարձր կազմակերպվածություն, ճշգրտություն, պատասխանատվություն և գաղտնիության պահպանման կարողություն։

What we offer

Մենք առաջարկում ենք՝

  • Անմիջական ներգրավվածություն Բանկի կառավարման գործընթացներում,
  • Մասնագիտական զարգացման և նոր հմտությունների ձեռքբերման հնարավորություններ,
  • Ժամանակակից, համագործակցային և արդյունքահեն աշխատանքային միջավայր,
  • Մրցունակ վարձատրություն և սոցիալական արտոնություններ՝ Բանկի քաղաքականությանը համապատասխան։

How to apply

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Նիստերի համակարգման մասնագետ/:

Ansprechpartner

Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.