Աուդիտոր

AraratBank OJSCYerevanstaffamveröffentlicht 16.10.2026
Muss:Data

About the company

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը փնտրում է վերլուծական մտածողությամբ, նախաձեռնող և մասնագիտական զարգացման ձգտող ներքին աուդիտորի՝ ներքին աուդիտի թիմին միանալու համար։ Ներքին աուդիտորը մասնակցելու է Բանկի գործընթացների, ռիսկերի կառավարման, ներքին հսկողության և կորպորատիվ կառավարման արդյունավետության անկախ ու օբյեկտիվ գնահատմանը։ Աշխատանքի շրջանակում բացահայտելու է առկա խնդիրներն ու բարելավման հնարավորությունները և ներկայացնելու հիմնավորված առաջարկություններ՝ նպաստելով Բանկի գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Your tasks

  • Մասնակցել աուդիտորական հանձնառությունների պլանավորմանը՝ ուսումնասիրելով գործընթացները, գնահատելով ռիսկերը և մշակելով աուդիտորական թեսթավորումներ,
  • Իրականացնել Բանկի գործառույթների և գործընթացների աուդիտ՝ հաստատված աշխատանքային ծրագրերի շրջանակում,
  • Գնահատել ներքին հսկողությունների կառուցվածքը և գործնական արդյունավետությունը, ինչպես նաև գործընթացների համապատասխանությունը ոլորտի կարգավորմանն ու ներքին իրավական ակտերի պահանջներին,
  • Հավաքագրել և վերլուծել տվյալներ, ուսումնասիրել փաստաթղթեր, անցկացնել հարցազրույցներ և իրականացնել աուդիտորական թեստեր,
  • Պատրաստել աշխատանքային փաստաթղթեր՝ ապահովելով եզրակացությունների համար բավարար և պատշաճ ապացույցներ,
  • Բացահայտել խնդիրների հիմքում ընկած պատճառները, գնահատել դրանց ազդեցությունը և մշակել իրատեսական առաջարկություններ,
  • Մասնակցել աուդիտորական հաշվետվությունների կազմմանը և արդյունքների քննարկմանը պատասխանատու ստորաբաժանումների հետ,
  • Հետևել համաձայնեցված միջոցառումների իրականացմանը և գնահատել դրանց արդյունավետությունը,
  • Մասնակցել աուդիտի մեթոդաբանության, գործիքների և տվյալների վերլուծության մոտեցումների զարգացմանը,
  • Պահպանել մասնագիտական էթիկայի, օբյեկտիվության և տեղեկատվության գաղտնիության սկզբունքները։

Requirements

  • Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահության, կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ ներքին կամ արտաքին աուդիտի, ռիսկերի կառավարման, ներքին հսկողության կամ բանկային գործառնությունների ոլորտում,
  • Բանկային հիմնական գործընթացների և դրանց բնորոշ ռիսկերի իմացություն,
  • Աուդիտի, ռիսկերի գնահատման և ներքին հսկողության հիմնական սկզբունքների իմացություն,
  • Վերլուծական և քննադատական մտածողություն, մանրամասների նկատմամբ ուշադրություն և հիմնավորված եզրակացություններ ձևակերպելու կարողություն,
  • Հստակ գրավոր և բանավոր հաղորդակցման, արդյունավետ համագործակցության և սեփական աշխատանքը կազմակերպելու հմտություններ,
  • MS Excel-ի և MS Office-ի այլ գործիքների լավ իմացություն,
  • Հայերեն լեզվի գերազանց և անգլերենի լավ իմացություն՝ մասնագիտական նյութերի հետ աշխատելու կարողություն,
  • Պատասխանատվություն և շարունակական մասնագիտական զարգացման պատրաստակամություն։

Առավելություն կհամարվեն`

  • Բանկային ոլորտում աուդիտի փորձը,
  • CIA, CFA, CISA, ACCA կամ այլ համապատասխան մասնագիտական որակավորումը, ինչպես նաև որակավորման ձեռքբերման գործընթացում լինելը,
  • Ներքին աուդիտի միջազգային մասնագիտական ստանդարտների իմացությունը,
  • Power BI, SQL կամ տվյալների վերլուծության այլ գործիքների կիրառման հմտությունները,
  • Թվային բանկային գործընթացների, ՏՏ հսկողությունների կամ տեղեկատվական անվտանգության գնահատման փորձը։

How to apply

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Աուդիտոր/:

Ansprechpartner

Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.