Հարցազրուցավար
ԱՄՊԵՐԱ խորհրդատվական և ծրագրերի կառավարման ընկերությունն իրականացնում է հետազոտություններ, որոնց շրջանակներում իրականացվում են հարցումներ՝ ՀՀ տնային տնտեսությունների և/կամ բնակչության տարբեր խմբերի շրջանում : Հետազոտություններն իրականացվում են Հայաստանի ամբողջ տարածքում` Երևանում և բոլոր մարզերում: Հետազոտություններին մասնակցելու համար աշխատանքի ենք հրավիրում ՀԱՐՑԱԶՐՈՒՑԱՎԱՐՆԵՐԻ , որոնք ունեն տնային տնտեսությունների հետ հարցազրույցներ անցկացնելու փորձ: Աշխատանքը ենթադրում է գործուղումներ ՀՀ մարզեր, այցելություններ քաղաքային և գյուղական բնակավայրեր, դեմ առ դեմ հարցազրույցներ տնային տնտեսությունների ղեկավարների կամ տարբեր անդամների հետ ։
Տարբեր հետազոտությունների դաշտային աշխատանքների տևողությունը տարբեր է՝ 10-30 օր : Դիմորդները չպետք է ունենան աշխատանքային օրվա ժամանակային սահմանափակումներ , քանի որ հետազոտություններն իրականացվում են ՀՀ ողջ տարածքում, այդ թվում՝ ամենից հեռավոր մարզերում, հնարավոր է ուշ ժամերի տուն վերադարձ։
Նախքան աշխատանքի մեկնարկը` հարցազրուցավարներն անցնելու են 2-օրյա թրեյնինգ ԱՄՊԵՐԱ ընկերության հետազոտության ղեկավար-համակարգողի հետ` հետազոտության մեթոդաբանությանը և հարցաթերթի լրացման տեխնիկային ծանոթանալու նպատակով։ Աշխատանքի համար կարող են դիմել հրաշալի հաղորդակցման ունակություններ ունեցող անձինք: Տնային տնտեսությունների շրջանում հարցազրույցների փորձը կդիտվի որպես առավելություն :
Մասնակցել հետազոտության իրականացման մեթոդաբանության և հարցաշարի լրացման թրեյնինգին և հրահանգավորմանը
Մասնակցել փորձնական հարցումներին և նկատի ունենալ, որ դրա արդյունքներով իր թեկնածությունը կարող է հաստատվել կամ մերժվել
Իրականացնել այցելություններ տնային տնտեսություններ` հստակ նախանշված հասցեներով
Տնային տնտեսությունների ղեկավարի կամ որևէ անդամի հետ լրացնել հարցաթերթի բոլոր պարտադիր դաշտերն՝ ըստ նախապես հաստատված լրացման կարգի
Դաշտային աշխատանքների ավարտից հետո լինել հասանելի` իր հարցաշարերի հետ կապված հարցերի պարզաբանման և հստակեցման համար
Լինել թիմային և ունենալ պատասխանատվության բարձր զգացում
Լինել կազմակերպված և կարգապահ
Լինել ճշտապահ, ունենալ ժամանակի կառավարման ունակություն
Հետազոտության դաշտային աշխատանքների օրերին չունենալ այլ զբաղվածություն
Չունենալ ժամային սահմանափակումներ
Դիմորդներն իրենց հայտերը (միայն ինքնակենսագրական (CV)) և/կամ հարցերը պետք է ուղարկեն vardan.aghbalyan@ampera.am հասցեին, CC meline.torosyan@ampera.am հասցեին: