Product manager

AMIO BANKYerevanstaffamveröffentlicht 18.09.2026
Muss:Agile

Պրոդուկտի մենեջերը պատասխանատու է լինելու պրոդուկտների և գործընթացների, այդ թվում՝ բիզնեսի և օպերացիոն արդյունավետությանը միտված նախագծերի ամբողջական բարելավման համար՝ նախագծման փուլից մինչև ներդնում:

Սահմանել պրոդուկտի տեսլականը, ռազմավարությունը, նպատակները և զարգացման առաջնահերթությունները՝ համաձայն Բանկի ընդհանուր ռազմավարության,

Կառավարել պրոդուկտի կյանքի ամբողջական ցիկլը՝ գաղափարի ձևավորումից մինչև գործարկում, զարգացում և օպտիմալացում,

Բիզնես պահանջները ձևակերպել և փաստաթղթավորել պրոդուկտային պահանջների տեսքով,

Կառավարել և առաջնահերթություններ սահմանել պրոդուկտի համար,

Պարբերաբար կատարել պրոդուկտի, հաճախորդների վարքագծի և շուկայի վերլուծություններ՝ աճի և բարելավման հնարավորությունները բացահայտելու համար,

Հետևել պրոդուկտի KPI-ներին և շահութաբերությանը, անհրաժեշտության դեպքում ներկայացնել բարելավմանն ուղղված բիզնես-քեյսեր,

Նախաձեռնել և կառավարել չափելի բիզնես ազդեցություն ունեցող նախագծեր, որոնք միտված են գործընթացների ավտոմատացմանը, ինչպես նաև աշխատակիցների և հաճախորդների փորձի բարելավմանը,

Համակարգել առնչվող ստորաբաժանումների հետ աշխատանքները և ապահովել թափանցիկություն

Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, ֆինանսների կամ հարակից ոլորտներում։

Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում.

Գործնական փորձ՝

Agile մեթոդաբանության կիրառման ոլորտում,

Բանկային պրոդուկտների և գործընթացների իմացություն,

Թվային պրոդուկտների մշակման և կառավարման ամբողջական ցիկլի հստակ պատկերացում,

Բիզնես պահանջների, տեխնիկական սահմանափակումների և կարգավորող պահանջների միջև արդյունավետ հավասարակշռություն ապահովելու կարողություն,

ՀՀ բանկային օրենսդրության և ոլորտային կարգավորումների իմացություն,

Հայերենի, ռուսերենի և անգլերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,

Վերլուծական հմտությունները և ՀԾ համակարգի հետ աշխատանքային փորձը կդիտվեն որպես լրացուցիչ առավելություն:

Վերլուծական և կառուցվածքային մտածողություն,

Ուժեղ հաղորդակցման, բանակցային և համակարգման հմտություններ,

Բազմաֆունկցիոնալ թիմերի և տարբեր շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցելու կարողություն,

Նախաձեռնողականություն, ինքնուրույնություն և արդյունքի նկատմամբ բարձր պատասխանատվության զգացում,

Արագ սովորելու, փոփոխվող միջավայրին հարմարվելու և շարունակական զարգացման ունակություն։