Manager | Gavar branch
Մասնաճյուղի գործունեության կազմակերպում և կոորդինացում:
Մասնաճյուղի աշխատակիցների ընթացիկ աշխատանքների կազմակերպում, կոորդինացում և վերահսկում ՝ ապահովելով դրանց արդյունավետությունն ու անընդհատությունը
Անհրաժեշտ միջոցառումների իրականացում՝ մասնաճյուղի բիզնես պլանի, պորտֆելների, վաճառքների և այլ պլանների կատարման համար, մասնավորապես՝ աշխատավարձային նախագծերի ներգրավում, պրեզենտացիաների անցկացում, հիմնական, խաչաձև և հեռախոսային վաճառքների կազմակերպում
Շաբաթական պարբերականությամբ փաստացի կատարված և ակնկալվող վաճառքների կատարողականի վերլուծության իրականացում՝ ձեռնարկելով միջոցառումներ վաճառքի պլանների կատարման ուղղությամբ
Բանկոմատների լիցքավորման և լիցքաթափման գործընթացի մասնակցություն, ծրագրային հաստատման ապահովում
Մասնաճյուղի աշխատողների կողմից պաշտոնական պարտականությունների կատարման, աշխատանքային և կատարողական կարգապահության վերահսկում
Մասնաճյուղի խնդիրների վերաբերյալ առաջարկների ներկայացում
Դրամապահոցի բացման և փակման պրոցեսներին մասնակցություն
Բարձրագույն կրթություն
Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում
Ֆինանսական վերլուծության գերազանց իմացություն
Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
Առաջնորդության հմտություն
Հաղորդակցության հմտություններ
Հայերենի գերազանց տիրապետում
Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն