Teller, Malatia Branch

Ameriabank CJSCYerevanstaffamveröffentlicht 14.09.2026

Իրականացնել հաճախորդների հաշիվներին մուտքագրում և ելքագրում, փաստաթղթերի ձևակերպում, գործարքների իրականացում, քարտերի սպասարկում, իրականացված գործարքների փաթեթների ձևավորում և ստուգում:

Հաճախորդների հաշիվներին կանխիկ գումարների մուտքագրում և ելքագրում, սկզբնական փաստաթղթերի ձևավորում, ստեղծված փաստաթղթերի հիման վրա հաճախորդներից կանխիկ գումարի ընդունում և տրամադրում

Կանխիկ և անկանխիկ արտարժույթի փոխարկման գործառնությունների ձևակերպում, հաճախորդի սպասարկում

Հաճախորդների կողմից ներկայացված վճարման հանձնարարականների ընդունում, մուտքագրում, համապատասխան գործարքների իրականացում

Արագ փոխանցումների կատարում,

Պլաստիկ քարտերի սպասարկում

Օրվա ընթացքում կատարված գործարքների գծով հիմնավորող փաստաթղթերի փաթեթի ձևավորում և ստուգում

Այլ ընթացիկ աշխատանքների կատարում:

Բարձրագույն կրթություն. ցանկալի է հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության ոլորտներում

Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (որից, առնվազն վեց ամիսը հաճախորդների սպասարկման ոլորտում)

Կանխիկ դրամով աշխատելու փորձառությունը ցանկալի է

Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ0 համակարգի իմացությունը ցանկալի է:

Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն

Բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման իմացություն

Գերազանց հաղորդակցման հմտություններ, բարեկիրթ պահելաձև

Ուշադիր աշխատելու ունակություն

Թիմային աշխատանքի ունակություններ

Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն

արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ

մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ`  մրցակցային

«Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: