Service Quality Monitoring Coordinator
Ամերիաբանկի սպասարկման որակի հավաստման ծառայությունը փնտրում է սպասարկման որակի մոնիթորինգի համակարգողի` Ամերիաբանկում սպասարկման որակը և մշակույթը բարելավելու, պահպանելու և զարգացնելու նպատակով:
Մասնաճյուղերի մոնիթորինգ (երևանյան և մարզային մասնաճյուղեր)
Պարբերաբար այցելել բանկի երևանյան և մարզային մասնաճյուղեր` սպասարկման որակի մոնիթորինգի նպատակով, բացահայտել թերությունները և դրանց հնարավոր պատճառները, առաջարկել լուծումներ և գործողությունների ծրագրեր՝ դրված նպատակների իրագործման համար, այդ թվում՝ ներկայացնել նախագծեր և առաջարկներ՝ համապատասխան պահանջների, ակնկալվող արդյունքների, ծրագրերի և հետծրագրային աշխատանքների նկարագրությամբ
Կազմել մոնիթորինգի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ` ներառելով վիճակագրական և վերլուծական տվյալները, բացահայտված ռիսկերը և առաջարկվող լուծումները
Կատարել այլ հանձնարարություններ
Սպասարկման որակի բարելավմանն ուղղված ծրագրեր և աշխատանքներ
Բացահայտել և ներկայացնել սպասարկման գործընթացներում առկա բացթողումները, առաջարկել լուծումներ և բարելավումներ
Մասնակցել Կոնտակտային կենտրոնի մոնիթորինգի նախագծերին, իրականացնել հեռախոսազանգերի ձայնագրությունների մոնիթորինգ և կազմել Կոնտակտային կենտրոնի մոնիթորինգի հաշվետվություններ
Համակարգել «Գաղտնի գնորդ» նախագիծը, այդ թվում իրականացնել ներկայացվող հաշվետվությունների ուսումնասիրություն և մոնիթորինգ, մշակել սցենարներ և իրավիճակներ գաղտնի գնորդների համար և կատարել այլ աշխատանքներ
Աջակցել հաճախորդների հավատարմության և հաճախորդների փորձառության (NPS/CEI) վերաբերյալ հաշվետվությունների կազմման գործընթացում, վերլուծել հեռախոսազանգերը և տվյալների բազան
Մասնակցել Բանկում սպասարկման որակի բարելավմանն ուղղված այլ նախագծերում
Կատարել այլ հանձնարարություններ
Բողոքներին և պահանջներին արձագանքում
Աջակցել բողոքներին և պահանջներին արձագանքելու գործընթացին, այդ թվում CRM համակարգում հաճախորդների հարցումներին և բողոքներին առնչվող տվյալների մուտքագրմանը, թարմացմանը, վերահսկել հաճախորդին առնչվող հետագա գործընթացը (ըստ անհրաժեշտության), ինչպես նաև Բանկի ստորաբաժանումների կողմից բողոքների ուսումնասիրության, հնարավոր լուծումների քննարկման և այլ գործընթացները
Կազմել բողոքների պատասխան նամակներ
Ըստ անհրաժեշտության, նախաձեռնել ներքին գործընթացների բարելավումներ` հետագայում նմանատիպ բողոքները կանխելու նպատակով
Կատարել այլ հանձնարարություններ
Բարձրագույն կրթություն կառավարման, ֆինանսների կամ հասարակագիտության ոլորտում
Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ ֆինանսական հաստատությունում Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
Խոր գիտելիքներ գործարար էթիկայի, էթիկետի, հաճախորդների սպասարկման առանձնահատկությունների ոլորտում
Զարգացած հաղորդակցման հմտությունները և հաճախորդների սպասարկման սկզբունքների և չափանիշների գերազանց իմացությունը նշված աշխատատեղին ներկայացվող հիմնական պահանջներն են:
Վարորդական իրավունքի վկայականի և անձնական ավտոմեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում` տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հանդիպման