Senior DevOps Engineer
Muss:PythonAzureDockerKubernetesDevOpsCI/CD
Your tasks
Ավագ DevOps ինժեները պատասխանատու է ծրագրավորման միջավայրերի միջև դինամիկ անցումն ապահովելու և կազմակերպությունում տարբերակների արագ ու հուսալի ներդրմանն աջակցելու համար: Հիմնական պարտականություններից են համապատասխան միջավայրերի, պլատֆորմների և առաքման փայփլայների նախագծումը և սեփականատիրությունը՝ ապահովելով դրանց միջև անխափան և անվտանգ փոխազդեցություն, ինչպես նաև թիմում DevOps պրակտիկաների տեխնիկական ղեկավարումը և մենթորինգը:
- Նախագծել, մշակել և ներդնել ծրագրավորման, փորձարկման և արտադրության միջավայրերի ավտոմատացման լուծումներ
- Կառուցել նոր ՏՏ ենթակառուցվածք IaC մեթոդով, սահմանել IaC ստանդարտներ և լավագույն փորձ
- Ապահովել ՏՏ ենթակառուցվածքի ու համակարգերի/ծառայությունների բիզնես անընդհատությունը, բարձր հասանելիությունը և դիմակայունությունը
- Նախագծել, տեղակայել և շարունակաբար բարելավել CI/CD փայփլայնները
- Ապահովել մոնիտորինգի, լոգավորման և ահազանգման գործիքներ նոր ներդրվող համակարգերի/ծրագրային ապահովումների համար, զարգացնել observability պրակտիկաները
- Ուսումնասիրել և ծրագրավորման թիմին ներկայացնել շահագրգիռ կողմերի կարիքները
- Ղեկավարել ծրագրավորման և թողարկման գործընթացների ավտոմատացմանն ու բարելավմանն ուղղված լուծումների մշակումը
- Բացահայտել տեխնիկական խնդիրները և մշակել համապատասխան թարմացումներ և ուղղումներ
- Համագործակցել ծրագրավորողների հետ՝ ապահովելու համար, որ ծրագրավորման գործընթացը համապատասխանում է սահմանված ընթացակարգերին և ընթանում է ըստ նախանշվածի
- Ներդնել անվտանգության պահանջները ենթակառուցվածքում և առաքման գործընթացներում (DevSecOps)՝ համաձայն բանկային անվտանգության և համապատասխանության պահանջների
- Պլանավորել նախագծեր, մասնակցել նախագծերի կառավարմանը վերաբերող որոշումների կայացմանը, ներդրում ունենալ տեխնիկական ճանապարհային քարտեզի և ճարտարապետական որոշումների մեջ
- Ղեկավարել միջադեպերի արձագանքումը, իրականացնել հիմնական պատճառների վերլուծություն և նախաձեռնել կանխարգելիչ միջոցառումներ
- Վերլուծել, առանձնացնել և լուծել բարդ խնդիրներ
- Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել
- Ընդլայնել կազմակերպությունում կիրառվող հավելվածների վերաբերյալ սեփական գիտելիքները
- Մշակել տեխնիկական փաստաթղթեր, չափանիշներ և աշխատանքային ընթացակարգեր իր պատասխանատվության տակ գտնվող համակարգերի համար
- Ապահովել ծրագրերի և համակարգերի բնականոն անխափան աշխատանքը
- Մենթորինգ և կոուչինգ իրականացնել կրտսեր և միջին մակարդակի ինժեներների համար, անցկացնել կոդի և կոնֆիգուրացիաների վերանայումներ
- Աշխատակիցների համար ուսուցում անցկացնել նոր ծրագրերի և թարմացումների վերաբերյալ
Requirements
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ որպես DevOps ինժեներ
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ Linux սերվերների հետ
- Kubernetes, Helm, Ansible գործիքների հետ խորը գործնական աշխատանքի փորձը պարտադիր է
- Infrastructure as Code գործիքների (օր.՝ Terraform) հետ աշխատանքի փորձ
- Հաղորդագրությունների բրոքերների և բաշխված քեշավորման համակարգերի (RabbitMQ, Kafka, Redis և այլն) իմացություն
- Կոնտեյներների/Docker-ի հետ աշխատանքի ամուր փորձ
- CI/CD պրոցեսների ավտոմատացում տարբեր ամպային միջավայրերում
- Azure DevOps-ի հետ աշխատանքի ամուր փորձ
- Identity Management համակարգերի հետ աշխատանքային փորձ
- Service Mesh infrastructure layer-ի հետ աշխատանքային փորձ
- Միջադեպերի կառավարում և խնդիրների հիմնական պատճառների վերլուծություն, ներառյալ արտադրական միջադեպերի ղեկավարում
- Այնպիսի տվյալների բազաների կազմաձևում, օպտիմալացում և կառավարում, ինչպիսիք են PostgreSQL, MongoDB, MSSQL
- Կոդերի կառավարման փորձ (SCM)
- Վեբ-ծառայությունների (Apache, IIS, Nginx) հետ աշխատելու փորձ
- Մոնիտորինգի և observability գործիքակազմերի (օր.՝ Prometheus, Grafana, ELK) հետ աշխատանքի փորձ
- Սկրիպտավորման և ծրագրավորման լեզուների (Bash, PowerShell, Python) խորը իմացություն
- Համակարգչային և ծրագրային խնդիրներ լուծելու զարգացած հմտություններ
- Լուծումներ ինքնուրույն նախագծելու և հիմնավորված ճարտարապետական որոշումներ կայացնելու փորձ
- Այլ ինժեներների մենթորինգի և գիտելիքների փոխանցման ունակություն
- Ծանրաբեռնված, լարված պայմաններում ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
- Սեղմ ժամկետներում միաժամանակ մի քանի առաջադրանք ըստ առաջնահերթության դասակարգելու և կատարելու ունակություն
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն