Marketing Data Analyst, Marketing and Communication Department

Ameriabank CJSCYerevanstaffamveröffentlicht 31.08.2026
Diese Stelle ist nicht mehr ausgeschrieben
Die Quelle hat die Anzeige entfernt — eine Bewerbung über den ursprünglichen Link ist nicht mehr möglich.
Muss:PythonMobileData

Մարքեթինգային տվյալների վերլուծաբանը պատասխանատու է մարքեթինգային արշավների արդյունավետության գնահատման, տվյալների հավաքագրման համակարգերի տեխնիկական կարգավորման և հաճախորդների վարքագծի խորքային վերլուծության համար։ Նրա հիմնական նպատակն է տվյալների հիման վրա օպտիմալացնել մարքեթինգային ձագարները (funnels) և ներդնել ատրիբուցիայի մոդելներ, որոնք կօգնեն բարձրացնել մարքեթինգային ներդրումների շահութաբերությունը (ROI)։

Մշակել և ներդնել մարքեթինգային ատրիբուցիայի մոդելներ (Attribution Models)՝ գնահատելու տարբեր մարքեթինգային ուղիների ազդեցությունը վաճառքի վրա

Կառուցել և վերլուծել մարքեթինգային ձագարներ (Marketing Funnels)՝ բացահայտելով հաճախորդի ճանապարհի (Customer Journey) թույլ օղակները:

Իրականացնել կայքի և բջջային հավելվածի վերլուծական համակարգերի (Website & Mobile App Analytics) տեխնիկական setup (GA4, GTM, Firebase) և ապահովել իրադարձությունների (Events) ճշգրիտ հետագծումը:

Կազմել մարքեթինգային գործունեության վերաբերյալ անհատականացված հաշվետվություններ և ավտոմատացված դաշբորդներ (dashboards)։

Ապահովել տվյալների ամբողջականությունը՝ համադրելով տեղեկատվությունը CRM գործիքներից, բանկային համակարգերից և վերլուծական հարթակներից:

Ներկայացնել առաջարկներ մարքեթինգային բյուջեի օպտիմալացման և արշավների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Ավտոմատացնել հաշվետվողականության գործընթացները՝ օգտագործելով SQL կամ այլ վերլուծական գործիքներ:

Առնվազն 2-3 տարվա փորձ տվյալների վերլուծության ոլորտում (նախընտրելի է մարքեթինգային վերլուծության փորձը):

Google Analytics 4 (GA4) և Google Tag Manager (GTM) խորացված գիտելիքներ:

SQL-ի իմացություն (տվյալների բազաների հետ աշխատանքի համար):

Տվյալների վիզուալիզացիայի գործիքների իմացություն (Looker Studio, Power BI):

Python-ի իմացություն

Marketing Attribution և Marketing Mix Modeling-ի սկզբունքների իմացություն:

Funnels և User Journey վերլուծության փորձ:

Mobile app tracking-ի (Firebase/AppsFlyer) փորձը կդիտվի որպես առավելություն: