Inbound Communication Team Specialist (Contact Center)

Ameriabank CJSCYerevanstaffamveröffentlicht 23.09.2026

Բանկի ծառայությունների և պրոդուկտների մանրամասն ներկայացում առկա և պոտենցիալ հաճախորդներին, ինչպես նաև հեռահար կապի տարբեր միջոցներով (հեռախոս, էլեկտրոնային փոստ, առցանց քննարկում (webchat), ինտերնետ բանկ և այլն) ստացվող հարցումների մշակում, խաչաձև վաճառքների իրականացում՝ ըստ թիմի անմիջական ղեկավարի կողմից սահմանված նպատակների և թիրախային խմբի:

  • Արդյունավետորեն պատասխանել հեռախոսագանգերին և մշակել սպասարկման, ծառայությունների, գործարքների իրականացման վերաբերյալ հարցումները՝ ըստ Բանկում գործող ներքին իրավական ակտերի:
  • Տրամադրել համապարփակ խորհրդատվություն Բանկի առկա և պոտենցիալ հաճախորդներին հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով, խթանել հաճախորդների հետաքրքրվածությունը Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների հանդեպ:
  • Իրականացնել բանկային ծառայությունների և պրոդուկտների խաչաձև վաճառք առկա և պոտենցիալ հաճախորդների շրջանում՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով:
  • Արագ արձագանքել քարտերի հետ կապված հարցումներին (գործարքի վերաբերյալ տեղեկատվություն, քարտի բլոկավորման/ապաբլոկավորման ծառայություններ)՝ մշտապես համագործակցելով Վճարային քարտերի բաժնի և «Ֆրոդ Մոնիթորինգի» բաժնի հետ՝ հաճախորդների շահերը պաշտպանելու նպատակով:
  • Իրականացնել գործարքներ հաճախորդների հաշիվներով՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով տրամադրվող ծառայությունների շրջանակներում:
  • Դրսևորել ճկունություն՝ կապված աշխատաժամերի և աշխատանքային պահանջներով պայմանավորված այլ փոփոխությունների հետ:
  • Կատարել այլ պարտականություններ՝ ըստ հանձնարարության:
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հումանիտար գիտությունների, լեզվաբանության կամ այլ ոլորտներում
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում
  • Սպասարկման, հեռախոսակապի միջոցով վաճառքի/շուկայավարման, վաճառքի խթանման և/կամ շուկայավարման փորձը կդիտվի որպես առավելություն:
  • Բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ ընդհանուր պատկերացում ունենալը ցանկալի է:
  • Բանկային գործունեության, ինչպես նաև քաղաքացիական օրենսդրության ընդհանուր իմացություն:
  • Հաղորդակցական հմտություններ
  • Ճնշման տակ աշխատելու ունակություն
  • Բանակցություններ վարելու հմտություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Սթրեսային իրավիճակներին դիմակայելու ունակություն
  • Բացառիկ աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում
  • MS Office փաթեթի տիրապետում, «ՀԾ-Բանկ Գործառնական Օր» ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, այլ լեզուների իմացություը կդիտվի որպես առավելություն

Աշխատավարձ և արտոնությունների փաթեթ

Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում` տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Աշխատանքային ժամեր.

Ստանդարտ 09:00-18:00, 10:00-22:00