Head of Data Science Division

Ameriabank CJSCYerevanstaffamveröffentlicht 19.10.2026
Muss:PythonDataAI

Your tasks

Տվյալագիտության բաժնի ղեկավարը պետք է իրականացնի AI/Machine Learning, Deep Learning մոդելների մշակման գործընթացի ղեկավարում` իրական ժամանակում գործածվող վարկային, վարքագծային/տրանզակցիոն, ներդրումային որոշումների կայացման և այլ կիրառական բանկային խնդիրների մաթեմատիկական մոդելավորում:

  • Մեքենայական ուսուցման և խորը ուսուցման մոդելների մշակման/կառուցման, բարելավման, ներդրման և մոնիթորինգի գործընթացի կառավարում,
  • տվյալների ապահովման գործընթացի կազմակերպում և կառավարում
  • ՄՈւ մոդելների թեստավորման և ներդրման գործընթացների օժանդակություն
  • AI/ML նորագույն ալգորիթմների/մեթոդների, տվյալների վերլուծության նորագույն գործիքների կիրառման, գործընթացների օպտիմալացման, գործառույթի արդյունավետության բարձրացման շարունակական ապահովում։
  • Մոդելների ստեղծման, թեստավորման և ներդրման միջավայրի ձևավորման, կանոնակարգման ու բարելվաման գործընթացի կառավարում:
  • ՄՈւ հավելվածների կոդերի վերանայում, օպտիմալացում, շարունակական բարելավում և արդիականացում։
  • Արդյունավետ համագործակցութուն պրոդուկտային թիմերի և ՏՏ ստորաբաժանումների հետ։
  • Մոդելավորման ողջ կենսացիկլի փաստաթղթավորում՝ ներքին կանոնակարգերի, մոդելների նկարագրական փաստաթղթերի ապահովում։

Requirements

  • Բարձրագույն կրթություն տվյալագիտության, մաթեմատիկայի/կիրառական մաթեմատիկայի, մոդելավորման, ՏՏ/տեխնիկական և/կամ հարակից ոլորտներում
  • Առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • AI/ML մոդելների/ալգորիթմների իմացություն, մեծ պրոյեկտների ղեկավարման փորձ
  • Python լեզվի գերազանց իմացություն, ՄՈւ հավելվածների մշակման փորձ
  • SQL և BI իմացություն
  • Անալիտիկ մտածելակերպ, ինքնուրույն և թիմային աշխատանքի զարգացած ունակություններ
  • Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվություն