Database Developer

Ameriabank CJSCYerevanstaffamveröffentlicht 04.09.2026
Muss:Data

SQL տվյալների բազաների մշակման մասնագետը պատասխանատու է տվյալների բազաների աշխատանքի, ամբողջականության, հարցումների և ընթացակարգերի, ինչպես նաև տվյալների բազաների վերաբերյալ առանձին ​​հաշվետվություններ կազմելու համար՝ MS SQL/PostgreSQL Server-ի հիման վրա: Լրացուցիչ պահանջները ներառում են տվյալների բազաների մշակում, կայունության, հուսալիության և արդյունավետ աշխատանքի ապահովում:

Տվյալների բազաների համար բարձրորակ լուծումների մշակում 

Պահպանված ընթացակարգերի ու գործառույթների մշակում, ներդրում և օպտիմալացում` T-SQL, PL/SQL կիրառմամբ

Աջակցություն տվյալների բազաների գործառնական արդյունավետության ապահովման և բարձրացման գործում

Հաշվետվությունների համապատասխան, կիրառելի ձևանմուշների մշակում

Ծավալուն հարցումների մշակում հավելվածների և բիզնես վերլուծության գծով հաշվետվությունների համար

Պատասխանատվություն այլ համակարգերի հետ ինտեգրման և հաշվետվություններին ներկայացվող տարբեր պահանջների ներդրման համար

Առկա SQL հարցումների վերլուծություն կատարողականի բարելավման նպատակով, խնդիրների կարգավորում

ETL գործիքների կիրառում

Մշակված լուծումների փորձարկում

Բարձրագույն կրթություն (ցանկալի է համակարգչային գիտությունների կամ նմանատիպ ոլորտում)

Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան բնագավառում

MS SQL Server 2012/2016-ի կամ ավելի արդիական տարբերակի, PostgreSQL սերվերի հետ աշխատելու փորձ, ներառյալ Query Analyzer գործիքի, պահպանվող ընթացակարգերի, Jobs և Profiler գործիքների կիրառումը

Հստակեցնել տվյալների վերաբերյալ ոչ հստակ հարցումները բիզնես շահագրգիռ կողմերի հետ՝ նախքան մշակման գործընթացի մեկնարկը

Նախագծել տվյալների մոդելներ, որոնք հում տվյալները վերափոխում են մշակված, վստահելի և բիզնեսի համար կիրառելի տվյալների հավաքածուների։

PL/SQL, T-SQL-ի հետ աշխատելու փորձ

Հարցումների կատարման ծրագրերի իմացություն

Ինդեքսավորման, հարցումների կատարման և նորմավորման գործիքների լավ իմացություն

Հարաբերական տվյալների բազայի կառավարման համակարգի լավ իմացություն

Տվյալների բազայից տվյալների արտահանման և ըստ օգտագործողների պահանջների խմբավորման հմտություններ

Power BI և SSRS-ի հետ աշխատելու փորձ

Excel ծրագրում տվյալների կառավարման սկզբունքների իմացություն

XML/JSON իմացություն 

Անգլերենի լավ իմացություն

Լարված պայմաններում աշխատելու ունակություն

Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն

Թիմում աշխատելու ունակություն

Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվության զգացում

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ` Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ `

Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ

Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն

Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն