Շինարարական աշխատանքների ղեկավար (պրորաբ)
Փնտրում ենք Շինարարական աշխատանքների ղեկավար (Պրորաբ) , ով պատասխանատու կլինի շինհրապարակում աշխատանքների կազմակերպման, աշխատակիցների և ենթակապալառուների համակարգման, ինչպես նաև աշխատանքների որակի և ժամկետների պահպանման համար։
Շինարարական աշխատանքների կազմակերպում և ղեկավարում շինհրապարակում
Շինարարական աշխատանքների ընթացքի ամենօրյա վերահսկողություն
Աշխատանքների իրականացում՝ համաձայն նախագծային փաստաթղթերի և սահմանված տեխնիկական պահանջների
Շինարարական աշխատանքների ծավալների և կատարման ժամկետների վերահսկում
Շինարարական նյութերի և անհրաժեշտ ռեսուրսների պահանջի պլանավորում
Շինհրապարակում տեխնիկական և կազմակերպչական խնդիրների բացահայտում և լուծում
Կատարված աշխատանքների ընդունման և փաստաթղթավորման գործընթացի կազմակերպում
Բարձրագույն կրթություն՝ շինարարության ոլորտում
Պրորաբի կամ շինարարական աշխատանքների ղեկավարի պաշտոնում աշխատանքային փորձ
Շինարարական աշխատանքների տեխնոլոգիայի և կազմակերպման իմացություն
Նախագծային և տեխնիկական փաստաթղթեր կարդալու և հասկանալու կարողություն
Շինարարական նորմերի և անվտանգության կանոնների իմացություն
Շինարարական աշխատանքների որակի վերահսկման փորձ
Աշխատանքային խմբեր և ենթակապալառուներ համակարգելու կարողություն
Մասնագիտական և կարիերայի զարգացման հնարավորություն
Հետաքրքիր և մասնագիտական աճ ապահովող նախագծերում ներգրավվածություն
Դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր
Մրցակցային աշխատավարձ՝ կախված թեկնածուի փորձից և հմտություններից