Թվային մարքեթինգի մասնագետ (Pierre Fabre բրենդ)
About the company
<<Ալֆա-Ֆարմ>> ընկերությունը փնտրում է փորձառու դիջիթալ մարքեթինգի մասնագետ, ով պատասխանատու կլինի ՀՀ-ում Pierre Fabre ընկերության թվային ռազմավարության մշակման համար։
Your tasks
- Իրականացնում է թվային ռազմավարության մշակում,
- Բիզնես նպատակներին համապատասխան մարքեթինգային պլանների կազմում և իրականացում,
- Իրականացնում է գովազդային բյուջեի արդյունավետ բաշխում և վերահսկում,
- Իրականացնում է շուկայի հետազոտություն, ոլորտի նոր միտումների (թրենդների) մշտադիտարկում և վերլուծում է մրցակիցներին,
- Կառավարում է սոցիալական մեդիա հարթակները (Facebook, Instagram, LinkedIn, TikTok), մշակում է կոնտենտ-պլան և իրականացնում գովազդային արշավներ,
- Իրականացնում է գովազդային արշավների ստեղծում և օպտիմալացում Google Ads, Meta Ads և այլ հարթակներում,
- Ապահովում է կայքի տեսանելիության բարձրացումը որոնողական համակարգերում՝ բանալի բառերի հետազոտության և տեխնիկական օպտիմալացման միջոցով,
- Իրականացնում է գրագետ և թիրախային տեքստերի (copywriting) պատրաստում կայքի, բլոգի և սոցիալական հարթակների համար,
- Համագործակցում է դիզայներների հետ կամ ինքնուրույն պատրաստում է պարզ վիզուալներ և կարճ հոլովակներ (Reels/TikTok),
- Կազմակերպում է էլեկտրոնային նամակների միջոցով արշավներ՝ օգտագործելով Mailchimp և այլ գործիքներ,
- Իրականացնում է տվյալների վերլուծություն՝ օգտագործելով Google Analytics և այլ գործիքներ՝ կայքի այցելությունների և գովազդային արշավների արդյունավետության գնահատման համար,
- Վերահսկում է KPI-ները՝ չափելով արդյունքները հիմնական ցուցանիշներով (ROI, CTR, Conversion Rate) և ներկայացնելով հաշվետվություններ,
- Ապահովում է դիջիթալ մարքեթինգի տարեկան պլանավորման գործընթացը՝ ներառյալ նոր գաղափարների և նորարարական մոտեցումների ներդրումը,
- Սերտորեն համագործակցում է կոմերցիոն բաժնի հետ Pierre Fabre ընկերության ապրանքանիշների առաջխաղացման ծրագրերի մշակման, գովազդային արշավների, ակցիաների իրականացման հարցում,
- Իրականացնում է մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպում է վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ,
- Ապահովում է Pierre Fabre ընկերության ապրանքանիշների առաջխաղացումը ընկերության կայքի, սոցիալական ցանցերի միջոցով և դիջիթալ այլ հարթակներում,
- Կատարում է անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ:
- Ընկերության ստորաբաժանումներից պահանջել համապատասխան նյութեր և իր լիազորությունների սահմաներում կատարել համապատասխան գործառույթներ,
- Ընկերության ստորաբաժանումներից պահանջել համապատասխան նյութեր և տեղեկատվություն, որոնք անհրաժեշտ են իր աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար,
- Իր աշխատանքներն իրականացնելու համար համագործակցել կառուցվածքային ստորաբաժանումների հետ,
- Իր գործառույթներին վերաբերվող հարցերի շուրջ տալ պարզաբանումներ, առաջարկություններ, ինչպես նաև պատրաստել առաջարկություններ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ,
- Ծանոթանալ ընկերության ղեկավարության որոշումների նախագծերին, որոնք վերաբերվում են իր պատասխանատվության բնագավառին
- Ներկայացնել առաջարկություններ՝ ուղղված իր պարտկանությունների կատարման բարելավմանը և կատարելագործմանը,
- Մասնակցել որակավորման բարձրացմանն ուղղված ծրագրերին:
Requirements
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում, դիջիթալ մարքեթինգ, ծրագրավորում
- Հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Վերլուծական մտածողություն,
- Նախագծերի կառավարման ունակություն,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն MS Office
- Դիջիթալ գործիքակազմի ամբողջական տիրապետում և աշխատանքային փորձ
Other
- Աշխատանքային օրեր՝ Հնգօրյա,
- Ժամեր՝ 09:00-18:00