Մարքեթինգի մենեջեր (Pierre Fabre)
About the company
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է փորձառու մարքեթինգի մենեջեր, ով պատասխանատու կլինի ՀՀ-ում Pierre Fabre ընկերության մարքեթինգային գործառույթների կազմակերպման համար։
Your tasks
- Մշակել և վարել մարքեթինգային, հաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի ընդհանուր ռազմավարությունը,
- Կազմակերպել և իրականացնել մարքեթինգային, հաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի տարեկան պլանավորման գործընթացը, ներառյալ նոր գաղափարների և նորարարական մոտեցումների ներդրումը,
- Մշակել մարքեթինգային ծրագրերի ֆինանսական բյուջեն և իրականացնել ռեսուրսների տեղաբաշխման գործընթացը, ինչպես նաև նախապատրաստել ֆինանսական հաշվետվություններ,
- Սերտորեն համագործակցել կոմերցիոն բաժնի հետ Pierre Fabre ընկերության ապրանքանիշների առաջխաղացման ծրագրերի մշակման, գովազդային արշավների, ակցիաների իրականացման հարցում,
- Իրականացնել մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպել վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ,
- Վաճառքի բաժնի հետ համատեղ մասնակցել վաճառքների պլանավորման աշխատանքներին,
- Մշակել մարքեթինգային ակցիաներ և հետևել դրանց իրականացմանը,
- Իրականացնել վաճառքների վիճակագրական վերլուծություններ,
- Ապահովել Pierre Fabre ընկերության ապրանքանիշների առաջխաղացումը ընկերության կայքի, սոցիալական ցանցերի միջոցով,
- Վարել բանակցություններ գովազդ արտադրող ընկերությունների հետ, կազմակերպել գովազդային արշավներ,
- Վերլուծել վաճառքի օրինաչափությունները, ինչպես նաև կատարել կանխատեսումներ զարգացման վերաբերյալ:
Requirements
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում,
- Մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձ,
- Հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Նախագծերի կառավարման ունակություն,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացություն,
- Microsoft Office ծրագրերի իմացություն: