Head of the Business Development Department
About the company
AlecoPay-ը փնտրում է նախաձեռնող և արդյունքներին միտված բիզնեսի զարգացման բաժնի ղեկավարի, ով պատասխանատու կլինի ընկերության աճի ապահովման, նոր հաճախորդների և գործընկերների ներգրավման, ինչպես նաև առկա համագործակցությունների ընդլայնման և նոր շուկայական հնարավորությունների բացահայտման համար։ Պաշտոնի շրջանակում Դուք կմշակեք և կիրականացնեք բիզնեսի զարգացման ռազմավարությունը, կվարեք բանակցություններ առանցքային գործընկերների հետ և կղեկավարեք բաժնի աշխատանքը՝ սահմանելով հստակ նպատակներ և ապահովելով չափելի արդյունքներ։ Դուք սերտորեն կհամագործակցեք ընկերության ղեկավարության և մյուս ստորաբաժանումների հետ՝ բացահայտելու հաճախորդների ու գործընկերների կարիքները, դրանք վերածելու մրցունակ առևտրային առաջարկների, նոր ծառայությունների զարգացման նախաձեռնությունների և եկամտի աճի հնարավորությունների։ Մենք փնտրում ենք ղեկավարի, որը կարողանում է բացահայտել զարգացման հեռանկարները, կառուցել երկարաժամկետ և փոխշահավետ գործարար հարաբերություններ, արդյունավետորեն ղեկավարել թիմը և ռազմավարական գաղափարները վերածել կոնկրետ բիզնես արդյունքների։
Your tasks
- Մշակել և իրականացնել ընկերության բիզնեսի զարգացման ռազմավարությունը,
- Ներգրավել նոր կորպորատիվ հաճախորդներ և գործընկերներ, զարգացնել առկա հարաբերությունները,
- Վարել բանակցություններ, պատրաստել առևտրային առաջարկներ և համակարգել պայմանագրերի կնքումը,
- Ուսումնասիրել շուկան, մրցակցային միջավայրը և հաճախորդների կարիքները՝ առաջարկելով նոր ծառայություններ ու համագործակցության ձևաչափեր,
- Սահմանել թիմի նպատակներն ու արդյունավետության ցուցանիշները (KPI), հետևել դրանց կատարմանը,
- Համագործակցել պրոդուկտի, մարքեթինգի, ֆինանսական, իրավաբանական և գործառնական թիմերի հետ,
- Գնահատել գործարքների եկամտաբերությունը և պարբերաբար ներկայացնել արդյունքներն ու զարգացման առաջարկները։
Requirements
- Առնվազն 3 տարվա փորձ բիզնեսի զարգացման, կորպորատիվ վաճառքների կամ գործընկերային հարաբերությունների կառավարման ոլորտում,
- Առնվազն 1 տարվա թիմի ղեկավարման փորձ,
- Նոր հաճախորդների ներգրավման, վաճառքների աճի կամ գործընկերային ցանցի զարգացման չափելի արդյունքներ,
- Ֆինտեխ, վճարային ծառայությունների կամ բանկային ոլորտի փորձը կդիտվի որպես առավելություն,
- Վաճառքի ամբողջ գործընթացի իմացություն՝ առաջին կապից մինչև գործարքի կնքում և հետագա զարգացում,
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի՝ գործնական հաղորդակցության համար բավարար իմացություն: