Ֆինանսական խորհրդատու (Սյունիք մասնաճյուղ)
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին՝ ով կմիանա մեր թիմին որպես Ֆինանսական խորհրդատու։
Գյուղատնտեսական և բիզնես հաճախորդների նպատակային, որակյալ ներգրավման և վաճառքների իրականացում՝ կիրառելով ունիվերսալ խորհրդատվական մոտեցում,
արդյունավետ հաղորդակցությունների միջոցով հաճախորդների կարիքների բացահայտում, խորհրդատվության տրամադրում, համապատասխան պրոդուկտների և ծառայությունների առաջարկում,
խաչաձև և վերադիր վաճառք իրականացնելու միջոցով մեկ հաճախորդի գծով բանկային ծառայությունների/պրոդուկտների օգտագործման մակարդակի բարձրացում,
հաճախորդների տվյալների կառավարման իրականացում և թարմացում,
վարկերի, վարկային գծերի դիմումների ընդունում և վարկային կոմիտեի ներկայացում,
թվային և հեռահար ծառայությունների, այդ թվում՝ բջջային, ինտերներտային, բանկոմատների և կանխիկի ընդունման տերմինալների խթանում,
խաչաձև սեգմենտային վաճառքների իրականացում ՝ ապահովելով հաճախորդների անցումը ավելի բարձր սեգմենտի, և ներգրավելով հաճախորդի հետ փոխկապակցված անձանց՝ անկախ բիզնես ուղղությունից,
անհատական վաճառքի պլանի (անհատական աշխատանքային նպատակներ) կատարման ապահովում և մասնաճյուղի վաճառքի պլանի (թիմային աշխատանքային նպատակներ) կատարման նպաստում։
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ (նվազագույնը 2 տարի),
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ,
Հաճախորդակենտրոն մոտեցում, հաճախորդների կարիքները բացահայտելու ունակություն,
Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիակների տիրապետում,
Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
Ներկայացուցչական հմտություններ,
Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,
Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն։