Բիզնեսի պլանավորման և վերլուծությունների բաժնի մասնագետ

Acba Bank OJSCYerevanstaffamveröffentlicht 22.10.2026

Your tasks

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Բիզնեսի պլանավորման և վերլուծությունների բաժնի մասնագետի աշխատատեղը։

  • Մակրոտնտեսական միտումների համատեքստում իրականացնել պորտֆելի կառուցվածքի վերլուծություն,
  • Գնահատել պորտֆելի կենտրոնացվածության ռիսկերը (Concentration Risk) ըստ ոլորտների, աշխարհագրական դիրքի և խոշոր խմբերի՝ առաջարկելով դիվերսիֆիկացման օպտիմալ սահմանաչափեր,
  • Մակրոտնտեսական սցենարների հիման վրա պատրաստել հիմնավորումներ և առաջարկներ ոլորտային սահմանաչափերի (industry limits) բիզնես-օպտիմալացման վերաբերյալ,
  • Իրականացնել պորտֆելի պարբերական սթրես-թեստավորում և սցենարային վերլուծություններ՝ կանխատեսելով հնարավոր վարկային կորուստները ,
  • Նախագծել և կիրառել վաղ ազդարարման համակարգեր պորտֆելի մակարդակով ռիսկերի վաղաժամ հայտնաբերման և նվազեցման նպատակով,
  • Ուսումնասիրել Բանկի Ռիսկի Ախորժակի Սահմանման (RAS) շրջանակները՝ բիզնեսի աճի չօգտագործված հնարավորությունները բացահայտելու և դրանց արդյունավետ կիրառման վերաբերյալ առաջարկներ պատրաստելու նպատակով,
  • Աջակցել Ռիսկով Կշռված Ակտիվների (RWA) օպտիմալացմանը՝ առաջարկելով կապիտալի խնայողության գործիքներ (Capital-Light Solutions) և գործարքների արդյունավետ կառուցվածքավորում,
  • Իրականացնել պորտֆելի և սեգմենտների կողմից գեներացվող EBDA ցուցանիշների շարունակական հսկողություն և վերլուծություն,
  • Իրականացնել տարբեր ոլորտների և խոշոր հաճախորդների եկամտաբերության վերլուծություն և եկամտաբերության ավելացման ուղղված քայլեր՝ հատկապես ուշադրություն դարձնելով ռիսկով կշռված ակտիվների և կապիտալի եկամտաբերության ցուցանիշների կառավարմանը,
  • Կազմել և սահմանված պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություններ վարկային պորտֆելի որակի, ռիսկերի դինամիկայի և իրականացված միջոցառումների վերաբերյալ։
  • բարձրագույն կրթություն,
  • ռիսկերի գնահատման գործիքների իմացություն,
  • ԱԲ գործիքների կիրառություն,
  • Ֆինանսական հաշվետվությունների խորը վերլուծություն,
  • ապագա ֆինանսական հոսքերի պլանավորման հմտություններ ,
  • վարկային պորտֆելի պլանավորման և հնարավոր ռիսկերի կանխատեսման հմտություններ,
  • փաստաթղթաշրջանառություն վարելու կարողություն,
  • տվյալների ներմուծման հմտություններ,
  • օտար լեզուների իմացություն։