Մարքեթինգային հաղորդակցությունների ավագ մասնագետ
Ակբա բանկը փնտրում է Մարքեթինգային հաղորդակցությունների ավագ մասնագետ։
- Նախաձեռնել, պլանավորել և իրականացնել Բրենդի դիրքավորմանն ուղղված, Բանկի կողմից տրամադրվող ծառայությունների և պրոդուկտների առաջմղմանն ուղղված մարքեթինգային գործողություններ և միջոցառումներ,
- մշակել և իրականացնել Բանկի իմիջային և պրոդուկտների առաջխաղացման ռազմավարություն, կոնցեպտ, առաջխաղացման գործողությունների պլան, կոմունիկացիոն պլան, մեդիապլանավորում/տեղադրում՝ համաձայն բանկում գործող ընթացակարգերի, թիրախային լսարանի մշակում, համաձայնեցնել շահագրգիռ ստորաբաժանումների հետ
- կազմել մարքեթինգային և/ կամ կոմունիկացիոն բրիֆներ,
- կազմել և վերահսկել Պրոդուկտային և իմիջային արշավների ժամանակացույցը, բյուջեն, կազմել եռամսյակային հաշվետություններ և ներկայացնել անմիջական ղեկավարին,
- մշակել, պատրաստել մարքեթինգային և տեղեկատվական նյութեր՝ ելնելով թիրախային լսարանի և մարքեթինգային նյութի առանձնահատկություններից՝ պահպանելով Բանկի կորպորատիվ ոճը, բրենդբուքի պահանջները և այլ հաստատված նորմեր,
- իրականացնել մարքեթինգային և գովազդային արշավների մրցակցային ուսումնասիրություններ և վերլուծություններ,
- շուկայի հետազոտության և ուսումնասիրության տվյալների հիման վրա, ինչպես նաև շուկայի զարգացումներին համապատասխան ներկայացնել մարքեթինգային գործողությունների առաջարկություններ,
- կանխատեսել գովազդային արշավների արդյունավետությունը, չափագրելը դրանց ընթացիկ և վերջնական արդյունքները, իրականացնել վերլուծություն, Բաժնի պետին ներկայացնել յուրաքանչյուր արշավի արդյունքը,
- հետևել գովազդային արշավի շրջանակներում պատրաստվող գովազդային նյութերի որակական և բովանդակային համապատասխանելիության չափանիշներին,
- ապահովել Բանկի բոլոր պրոդուկտների գովազդային և տեղեկատվական նյութերը գովազդային և մարքեթինգային բոլոր կրիչների վրա, ինչպես նաև մասնաճյուղերում, իրականացնել դրանց առկայության պարբերաբար մոնիթորինգ և մշակումը նոր նյութերի կամ վերաթողարկումների համապատասխան գրաֆիկները,
- ապահովել մարքեթինգային տեղեկատվության ներքին շրջանառությունը,
- պարբերաբար իրականացնել շրջայցեր Բանկի մասնաճյուղեր և վերհանել ու մշակել «առաջնային գծի» խնդիրները և տեղեկատվությունը մարքեթինգային տեսանկյունից,
- կապ ապահովել մարքեթինգային և գովազդային ծառայություններ մառուցող ընկերությունների հետ և մասնակցել մարքեթինգային նյութերի մշակման աշխատանքներին,
- ըստ անհրաժեշտության՝ կազմակերպել պրոդուկտային և իմիջային մարքեթինգային արշավների կոնցեպտների նախնական թեստավորում,
- գնահատել պրոդուկտային և իմիջային մարքեթինգային արշավների արդյունավետությունը, վերլուծել և հաշվետվություն ներկայացնել։
- Բարձրագույն կրթություն Մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից այլ ոլորտում,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- թվային հմտություններ,
- ներկայացման հմտություններ,
- փաստաթղթաբանություն վարելու կարողություն,
- նախագծերի կառավարման հմտություններ,
- թվային/մաթեմատիկական գրագիտություն