Pharmacist
Your tasks
- Հաճախորդներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում և դեղերի բացթողում՝ սահմանված կարգի համաձայն։
- Դեղերի ընդունման, պահպանման պայմանների և պիտանելիության ժամկետների վերահսկում։
- Հերթափոխի ընդունման և հանձնման գործընթացի իրականացում, անհրաժեշտ տեղեկատվության փոխանցում հաջորդ հերթափոխին։
- Դեղատան ապրանքային տեսականու, մնացորդների և դասավորվածության վերահսկում։
- Դեղատան մաքրության և աշխատանքային տարածքի պատշաճ վիճակի պահպանում։
- Դեղերի և ապրանքների ճիշտ տեղադրման ու գնապիտակների համապատասխանության ապահովում։
- Վաճառքի և ապրանքների շարժի հաշվառման իրականացում՝ սահմանված կարգով։
- Հաճախորդների բարեհամբույր և որակյալ սպասարկման ապահովում։
- Դեղատան ներքին կանոնների, սանիտարահիգիենիկ նորմերի և մասնագիտական էթիկայի պահպանում։
Requirements
Մեր թիմին միանալու համար փնտրում ենք բանիմաց և պատասխանատու Դեղագետ/Դեղագործի, ով ունի մասնագիտական գիտելիքներ, հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ և պատրաստակամ է ապահովել բարձրակարգ սպասարկում ու մասնագիտական խորհրդատվություն։
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական դեղագործական կրթություն։
- Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրի առկայությունը պարտադիր է։
- Դեղատան ոլորտում աշխատանքային փորձի առկայությունը պարտադիր է։
- Դեղերի և դրանց կիրառման վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ։
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և կազմակերպվածություն։
- Հաճախորդների հետ գրագետ, բարեհամբույր և արդյունավետ հաղորդակցվելու ունակություն։
- Մասնագիտական էթիկայի պահպանման և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։
- Աշխատանքային պարտականությունների բարեխիղճ և ժամանակին կատարման պատրաստակամություն։
How to apply
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) կամ աշխատանքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել նշված հեռախոսահամարով՝044 202032։