Որակի վերահսկման մասնագետի (ՀՀ մարզեր)

AAB ConstructionArmenia (All cities)staffamveröffentlicht 31.08.2026

AAB Construction ընկերությունը փնտրում է Որակի վերահսկման մասնագետի , ով պատասխանատու կլինի շինարարական աշխատանքների որակի վերահսկման և դրանց՝ սահմանված նորմերին, տեխնիկական պայմաններին ու նախագծային պահանջներին համապատասխանության ապահովման համար։

Շինարարական աշխատանքների որակի մշտադիտարկում և վերահսկում,

Օգտագործվող շինանյութերի և կատարված աշխատանքների համապատասխանության ստուգում,

Անհամապատասխանությունների բացահայտում և դրանց վերացման գործընթացի վերահսկում,

Չափագրումների, թեստավորման և լաբորատոր փորձարկումների կազմակերպում և վերահսկում,

Որակի հետ կապված խնդիրների բացահայտում և համապատասխան լուծումների առաջարկում։

Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ ցանկալի է շինարարության ոլորտում,

Շինարարական նորմերի, տեխնիկական պայմանների և ստանդարտների իմացություն,

Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման ունակություն,

Լավ հաղորդակցման հմտություններ,

Պատասխանատվության բարձր զգացում և պարտաճանաչություն,

Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։