Responsible person
"RARE WATER" Ընկերությունը աշխատանքի է հրավիրում անվտանգության ինժեների։
Կազմակերպել և վերահսկել աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման պահանջների կատարումը կազմակերպությունում։
Վերահսկել աշխատատեղերում անվտանգության նորմերի, կանոնների և հրահանգների պահպանումը։
Վերահսկել արտադրական սարքավորումների, մեքենաների, մեխանիզմների և աշխատանքային տարածքների անվտանգ շահագործումը։
Վերահսկել ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգ շահագործման և տեխնիկական զննությունների պահանջների կատարումը։
Վերահսկել էլեկտրական, հրդեհային և այլ արտադրական անվտանգության պահանջների պահպանումը՝ իր իրավասության շրջանակում։
Վարել աշխատանքի անվտանգության վերաբերյալ անհրաժեշտ գրանցամատյանները, արձանագրությունները և հաշվետվությունները։
Հետևել աշխատանքի անվտանգության ոլորտի գործող օրենսդրական և նորմատիվ պահանջների փոփոխություններին և ապահովել դրանց կիրառումը։
Համագործակցել պետական վերահսկողության մարմինների, կազմակերպության ստորաբաժանումների և պատասխանատու անձանց հետ՝ անվտանգության հարցերի շրջանակում։
Բարձրագույն տեխնիկական կրթություն ․
Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ոլորտում համապատասխան մասնագիտական գիտելիքներ։
Աշխատանքի անվտանգության վերաբերյալ ՀՀ օրենսդրության, նորմատիվ-իրավական ակտերի և տեխնիկական կանոնակարգերի իմացություն։
Արտադրական անվտանգության, հրդեհային անվտանգության և էլեկտրական անվտանգության հիմնական պահանջների իմացություն։
Ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգ շահագործման պահանջների իմացություն։
Աշխատանքային գործընթացներում վտանգների և մասնագիտական ռիսկերի բացահայտման ու գնահատման կարողություն։
Անվտանգության կանոնների և ընթացակարգերի մշակման ու կիրառման հմտություն։
Անվտանգության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
Անվտանգության վերաբերյալ ուսուցումներ և մասնագիտական վերապատրաստումներ անցած լինելը ցանկալի է։
Աշխատակիցների հրահանգավորման և անվտանգության վերաբերյալ ուսուցումներ անցկացնելու հմտություն։
"RARE" ջրերի գործարանը գտնվում է Հանքավանում ։
Ընկերությունն ապահովում է լանչով և տրանսպորտով։