Մենեջերի օգնական
«A.M.P» ընկերությունը նոր թիմակից է փնտրում։
«AMP» ընկերությունը ներկայացնում է Carpisa, Geox, ECCO, Clarks և Timberland հայտնի բրենդները Հայաստանում։ Իսկ 2021 թվականին ստեղծվեց նաև Scarpe Multibrand խանութ-սրահը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ բրենդների կոշիկների տեսականի։
Աջակցել խանութ-սրահի մենեջերին սրահի առօրյա աշխատանքների կազմակերպման և վերահսկման գործում,
Օգնել խորհրդատու վաճառողներին զարգացնելու վաճառքի և հաճախորդների սպասարկման հմտությունները,
Անհրաժեշտության դեպքում սպասարկել և խորհրդատվություն տրամադրել գնորդներին՝ ապրանքների տեսականու, սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
Հետևել վաճառքի գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և սպասարկման ստանդարտների պահպանմանը,
Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը և անհրաժեշտության դեպքում տեղեկացնել մենեջերին,
Հետևել ապրանքների ճիշտ դասավորվածությանը, սրահի արտաքին տեսքին և ապրանքների ներկայացման ստանդարտների պահպանմանը,
Հետևել գնապիտակների առկայությանը, ճիշտ տեղադրմանը և համապատասխանությանը,
Աջակցել մենեջերին աշխատակիցների աշխատանքային գրաֆիկների և ընթացիկ առաջադրանքների կազմակերպման գործում,
Մասնակցել վաճառքի թիմի համար սահմանված օրական, շաբաթական և ամսական թիրախների իրականացման աշխատանքներին,
Օգնել թիմին հասնելու սահմանված վաճառքի ցուցանիշներին և անհրաժեշտության դեպքում մոտիվացնել աշխատակիցներին,
Վերահսկել աշխատակիցների կողմից ներքին կանոնների, սպասարկման և վաճառքի ստանդարտների պահպանումը,
Մենեջերի բացակայության դեպքում ապահովել խանութ-սրահի ընթացիկ աշխատանքների կազմակերպվածությունը՝ սահմանված լիազորությունների շրջանակում,
Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին, սեմինարներին և թեստավորումներին,
Վերլուծել վաճառքի ընթացիկ արդյունքները և անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնել մենեջերին,
Աջակցել հաշվետվությունների պատրաստման և անհրաժեշտ տվյալների հավաքագրման գործընթացին,
Կատարել մենեջերի կողմից տրված այլ աշխատանքային հանձնարարություններ։
Հաղորդակցման և հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
Թիմում աշխատելու և աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն,
MS Office-ի իմացություն,
Պլանավորման և վերահսկման հմտություններ,
Արագ կողմնորոշվելու և տարբեր իրավիճակներում արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություն,
Բարձր կազմակերպվածություն և պատասխանատվության զգացում,
Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու և առաջնահերթությունները ճիշտ բաշխելու կարողություն,
Նախաձեռնողականություն և ակտիվ աշխատանքային մոտեցում,
Վաճառքի արդյունքների նկատմամբ պատասխանատու և նպատակաուղղված մոտեցում։