Անշարժ գույքի ֆոտո- վիդեո նկարահոնղ/ Reelsmaker
«ՔԱՅԼ ԳՐՈՒՊ» անշարժ գույքի գործակալությունը փնտրում է ֆոտո-վիդեոնկարահանող/ Reelsmaker
Եթե ունես ստեղծագործական աչք, սիրում ես գեղեցիկ կադրեր որսալ և կարողանում ես տեսանյութի միջոցով փոխանցել տարածքի իրական շունչն ու ոճը, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։
- Ֆոտո և վիդեոնկարահանումներ իրականացնել բնակարաններում, առանձնատներում և կոմերցիոն տարածքներում:
- Մշակել, մոնտաժել ֆոտո/վիդեո նյութերը և պատրաստել դինամիկ, ոճային Reels-եր։
- Պորտֆոլիոյի առկայություն (աշխատանքների օրինակները պարտադիր են):
- Ճկուն աշխատանքային գրաֆիկ (նկարահանումների ժամերը կարող են փոփոխվել):
- Ժամանակակից ֆոտո/վիդեո մշակման ծրագրերի և Reels-ի թրենդների լավ իմացություն:
- Պատասխանատվության զգացում և ուշադրություն դետալների նկատմամբ:
Ուղարկիր քո պորտֆոլիոն և CV-ն մեր էլ. հասցեին: