Գլխավոր ինժեներ
Մենք փնտրում ենք գլխավոր ինժեներ, ով պատասխանատու կլինի կազմակերպության արտադրական, տեխնիկական և շինարարական ուղղությունների ինժեներական աշխատանքների համակարգման համար։
Արտադրական սարքավորումների և ինժեներական համակարգերի անխափան աշխատանքի ապահովում,
Սարքավորումների տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքների կազմակերպում,
Արտադրական գործընթացների տեխնիկական ապահովման և բարելավման աշխատանքների համակարգում,
Սարքավորումների խափանումների պատճառների բացահայտում և վերացման աշխատանքների կազմակերպում,
Նոր սարքավորումների տեղադրման, գործարկման և տեխնիկական աշխատանքների համակարգում,
Շենքերի, արտադրական տարածքների և ինժեներական ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի վերահսկում,
Շինարարական, վերանորոգման և վերակառուցման նախագծերի տեխնիկական համակարգում,
Շինարարական աշխատանքների ընթացքի, որակի և տեխնիկական պահանջներին համապատասխանության վերահսկում,
Նախագծային փաստաթղթերի ուսումնասիրություն և տեխնիկական լուծումների գնահատում,
Շինարարական կապալառուների և տեխնիկական մասնագետների աշխատանքների համակարգում,
Շինարարական և արտադրական նախագծերի ժամկետների ու աշխատանքների կատարման վերահսկում,
Պահեստամասերի, նյութերի և տեխնիկական ռեսուրսների անհրաժեշտության պլանավորում,
Տեխնիկական և աշխատանքի անվտանգության պահանջների պահպանման վերահսկում,
Տեխնիկական խնդիրների և նախագծերի վերաբերյալ հաշվետվությունների ու առաջարկների ներկայացում ղեկավարությանը,
Տեխնիկական անձնակազմի աշխատանքի կազմակերպում և վերահսկում։
Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ինժեներական, շինարարական, մեխանիկական, էլեկտրատեխնիկական կամ հարակից ոլորտում,
Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ինժեներական կամ արտադրական ոլորտում,
Ղեկավարի պաշտոնում աշխատանքի փորձ,
Արտադրական սարքավորումների շահագործման, սպասարկման և վերանորոգման իմացություն,
Շենքերի և ինժեներական ենթակառուցվածքների տեխնիկական շահագործման վերաբերյալ գիտելիքներ,
Շինարարական նախագծերի և նախագծային փաստաթղթերի հետ աշխատելու փորձ,
Շինարարական աշխատանքների կազմակերպման և վերահսկման փորձ,
Էլեկտրական, մեխանիկական և այլ ինժեներական համակարգերի վերաբերյալ գիտելիքներ,
Տեխնիկական գծագրեր և սխեմաներ կարդալու կարողություն,
Տեխնիկական խնդիրների վերլուծության և արդյունավետ լուծման ունակություն,
Աշխատանքի և տեխնիկական անվտանգության կանոնների իմացություն,
Թիմի կառավարման և աշխատանքների արդյունավետ կազմակերպման հմտություններ,
MS Office ծրագրերի իմացություն,
Հայերենի լավ իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը՝ ցանկալի։