Chief Accountant
2020 թվականին, երբ GOTCHA-ն բացեց իր առաջին կոնցեպտուալ բոբա-բարը, այն նոր շունչ տվեց ըմպելիքների մշակույթին Հայաստանում։ Եվ GOTCHA-ն շատ ավելին է, քան պարզապես ըմպելիքները։ Այն արդեն ապրելակերպ է, որը միավորում է բարձր որակը, դրական միջավայրը և ինքնարտահայտման հնարավորությունը գնահատող մարդկանց։
Այսօր GOTCHA-ն ունի արդեն 9 սրահ Երևանի տարբեր հատվածներում և շարունակաբար ընդլայնվում է՝ առաջ նայելով նաև միջազգային շուկաների ուղղությամբ։Ընդլայնելով մեր թիմը, այսօր փնտրում ենք Գլխավոր հաշվապահի, ով պատասխանատու կլինի ամբողջ հաշվապահական մասի համար, արդյունավետ կհամագործակցի թիմի անդամների և արտաքին գործընկներների հետ։
Պաշտոնի նպատակ
Համակարգել և կատարել կազմակերպության բոլոր հաշվապահական գործառույթները՝ ապահովելով ֆինանսական և հարկային հաշվետվությունների ճշգրտություն, օրենսդրական համապատասխանություն և ներքին վերահսկողության հմուտ կիրառում։ Հաշվապահության մշակված գործընթացները ներկայացնել հաշվապահական ստանդարտների, օրենսդրության և ընկերության քաղաքականության սահմաններում։
- Հիմնական և ոչ նյութական ակտիվների հաշվառում, դուրսգրում, մաշվածության հաշվարկ, գույքագրման գործընթացի կազմակերպում, ընթացիկ և կապիտալ ծախսերին առնչվող փաստաթղթերի պատրաստում, ձեռքբերում, կառավարում և պահպանում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի, գործող ստանդարտների և կազմակերպության հաշվապահական քաղաքականության։
- Փաստաթղթաշրջանառության կազմակերպում և կառավարում։
- Ընկերության դրամական հոսքերի (մուտքեր և ելքեր) վերահսկում և կազմակերպում։
- Արտաքին աուդիտորների, բանկերի և վերահսկող մարմինների հետ համագործակցություն։
- Աշխատակիցների աշխատավարձի հաշվառում, աշխատանքյաին պայմանագրերի կազմում (ինչպես աշխատանքային, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրերով)՝ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի, աշխատանքային օրենսգրքի, գործող ստանդարտների և կազմակերպության հաշվապահական քաղաքականության։
- Ամսական եկամտային հարկի և սոցիալական վճարների (եկամտային հարկի հաշվետվություն) պատրաստում և ներկայացում։
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում։
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահական հաշվառման կամ հարակից ոլորտում
- Առնվազն 5 տարվա փորձ հաշվապահության ոլորտում
- ՀՈՌԵԿԱ ոլորտում հաշվապահության կամ ֆինանսների հետ կապված աշխատանքային փորձ
- MS Office ու ՀԾ ծրագրերի գերազանց իմացություն iiko ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- ՀՀ հարկային օրենսդրության, աշխատանքային իրավունքի իմացություն
- Անգլերենի և ռուսերենի իմացություն
- Վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ
Մենք առաջարկում ենք՝
- Մրցակցային աշխատավարձ և դինամիկ աշխատանքային միջավայր։
- Ինքնադրսևորման, նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորություն։
- Աջակցող ղեկավարություն և պրոֆեսիոնալ աճի հարթակ։
- Թրենդային, պոզիտիվ ու շարժման մեջ գտնվող միջավայր։