Մանրէաբան

Երեմյան ՓրոջեքթսYerevanstaffampublicerad 2026-09-01

Երեմյան Ընկերությունների խումբը աշխատանքի է հրավիրում մանրէաբանների : 

Հասցե ՝ Էրեբունի

Իրականացնել ընդունվող կաթի և պատրաստի կաթնամթերքի մանրէաբանական փորձաքննություններ՝ համաձայն ԳՕՍՏ-երի և արդյունքները գրանցել համապատասխան մատյաններում։

Իրականացնել սննդի հետ շփվող մակերեսների, օդի և աշխատակիցների ձեռքերի մանրէաբանական փորձաքննություն։

Լվանալ և մանրէազերծել լաբորատոր գույքը և սպասքը։

Պատրաստել անհրաժեշտ սննդային միջավայրեր։

Վերահսկել և ստուգաչափել լաբորատոր սարքերի  ճիշտ աշխատանքի ապահովումը։

Վերահսկել մանրէաբանական լաբորատորիայի համար անհրաժեշտ  նյութերի և այլ պարագաների առկայությունը։

Վերահսկել արտադրությունում սանիտարահիգենիկ վիճակը՝ արտադրական սարքերի, տարաների մաքրությունը, ըստ գործող հրահանգների։

Հետևել և ապահովել գրանցամատյանների ճիշտ և ժամանակին գրանցումները։

Կատարել  կաթնամթերքի որակի բարելավմանը, տեսականու ընդլայնմանն ուղղված հետազոտական ​​աշխատանքներ։

Բարձրագույն կրթություն կենսաբանության, մանրէաբանության   ոլորտում։

ՄՄ ՏԿ կանոնակարգերի, մեթոդական ցուցումների և ԳՕՍՏ-երի լիարժեք իմացություն։

Կաթի և կաթնամթերքի  մանրէաբանական ցուցանիշների փորձաքննությունների իմացություն  և կատարում։

Որակի ապահովման և սննդի անվտանգության ստանդարտների իմացություն։

Աշխատանքային փորձը՝ ոչ պակաս 3 տարի։

Կազմակերպելու և թիմին առաջնորդելու ունակություն։

Աշխատանքը ժամանակին և բարեխիղճ կատարելու ունակություն։

Ճկունություն և թիմային աշխատանքի ունակություն։

Լինել խստապահանջ, խիստ  կարագապահ, պարտաճանաչ և անաչառ։

Ունենալ պատասխանատվության բարձր զգացում։

Ունենալ թիմում աշխատելու հաղորդակցման հմտություներ և ժամանակի կառավարում։

Կաթնամթերքի արտադրությունում աշխատանքային փորձը կդիտարկվի, որպես առավելություն։