Sales Manager

Լայթինգ ՍՊԸYerevanstaffampublicerad 2026-11-11

«Լույս» ընկերությունը փնտրում է նպատակասլաց և արդյունքակենտրոն վաճառքի մենեջեր, ով կօգնի հաճախորդներին ընտրել լավագույն լուսատեխնիկական լուծումները, կմասնակցի վաճառքի գործընթացի ամբողջական կազմակերպմանը և կնպաստի ընկերության հաճախորդների բազայի ընդլայնմանը։

  • Հաճախորդների խորհրդատվություն և սպասարկում
  • Լուսատեխնիկական արտադրանքի և լուծումների ներկայացում
  • Վաճառքի գործընթացի կազմակերպում և իրականացում
  • Առևտրային առաջարկների պատրաստում
  • Նոր հաճախորդների ներգրավում և համագործակցությունների զարգացում
  • Շինարարական, նախագծային և դիզայներական կազմակերպությունների հետ համագործակցություն
  • Գործող հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների պահպանում
  • Վաճառքի պլանների իրականացում
  • Հաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ
  • Վաճառքների ոլորտում աշխատանքային փորձ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Համակարգչային հիմնական գիտելիքներ (MS Office)
  • Հայերենի և ռուսերենի իմացություն
  • Արագ սովորելու և թիմում աշխատելու ունակություն

Մենք առաջարկում ենք

  • Մրցունակ աշխատավարձ
  • Վաճառքից բոնուսային համակարգ
  • Մասնագիտական զարգացում և ուսուցում
  • Կարիերային աճի հնարավորություն
  • Աշխատանք կայուն և զարգացող ընկերությունում

«Լույս» ընկերությունը 1998 թվականից զբաղվում է լուսատեխնիկական արտադրանքի ներմուծմամբ, վաճառքով և լուսավորության նախագծմամբ։ Այսօր մենք հանդիսանում ենք ոլորտի առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում՝ առաջարկելով ժամանակակից և որակյալ լուսավորության լուծումներ բնակելի, կոմերցիոն և արդյունաբերական նախագծերի համար։